News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի միջնակարգ դպրոցում թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչները մեծ հույսերով ու լավ տրամադրվածությամբ շարունակում են իրենց ուսումնական գործընթացը: Նրանք ցանկանում են ապրել հայրենի գյուղում և հաճախել իրենց դպրոցը :

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Էմմա Դանիելյանը : «Զինադադարից հետո անհամբեր սպասում էինք, թե երբ կվերադառնանք մեր հայրենի գյուղ. բոլոր աշակերտները և ուսուցիչները ներկայացել են : Դեկտեմբերի 1-ից սկսել ենք ուսումնական գործընթացը : Դպրոցն այժմ ունի 59 աշակերտ և 22 ուսուցիչ, բայց չունենք ֆիզիկայի ուսուցիչ : Այս տարի 10 երեխա է հաճախում առաջին դասարան, ինչը գյուղի համար լավ արդյունք է : «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում մեր դպրոցում այժմ աշխարհագրություն է դասավանդում Տաթևիկ Ենոքյանը : Ողջունելի եմ համարում համարյա առաջնագծում գտնվող մեր համայնքում նման երիտասարդի աշխատելու համարձակությունը : Նա իր հետ բերել է նորարարություն ու թարմություն, և այս փորձը հաջողված եմ համարում», - նշեց Է. Դանիելյանը:

Տնօրենի խոսքով՝ դպրոցի հիմնական խնդիրը վթարային վիճակում գտնվող շենքն է. ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է, սակայն մինչ օրս խնդիրը դեռ լուծված չէ:

Էմմա Դանիելյանը նաև հավելեց. «Չունենք մարզահրապարակ և դահլիճ: Իսկ երկարօրյա ուսուցումը այս տարի մեր դպրոցում չի գործի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել...
Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
60-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար...
Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու…
Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի. Արցախի ոստիկանապետ
Օրը, թերևս, խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է, երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին...
Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկանին արժանի կոչումը և վայելում հանրության վստահությունն ու հարգանքը. Ա.Թովմասյան
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ…
Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները. Կարեն Սարգսյան
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ...
Ամենաշատ