News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 21—ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ:

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ հանդիպումներում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, անվտանգային ու մարդասիրական մարտահրավերները և կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել հոգևոր առաջնորդներին Արցախին ցուցաբերվող շարունակական ու սրտացավ աջակցության համար՝ ընդգծելով դրա հատկապես բարոյական նշանակությունը Արցախի բնակչության համար:

Պետական նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի անդամներին՝ ատենապետ Նորա Հովսեփյանի գլխավորությամբ: Նա բարձր է գնահատել Հայ դատի գրասենյակի գործունեությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության գործում: Բոլոր հանդիպումներում կողմերը քննարկել են Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համատեղ ջանքերով հետպատերազմյան մարդասիրական հիմնախնդիրների լուծմանն առնչվող մի շարք հարցեր

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել...
Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
60-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար...
Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու…
Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիրվածության և աջակցության կարիքն ունի. Արցախի ոստիկանապետ
Օրը, թերևս, խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, կարող տարիքում է, երբ հնարավոր է իրացնել ամբողջ ներուժը և իրագործել ավելին...
Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկանին արժանի կոչումը և վայելում հանրության վստահությունն ու հարգանքը. Ա.Թովմասյան
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ…
Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները. Կարեն Սարգսյան
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ...
Ամենաշատ