News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Վրաստանն ու Թուրքիան մտադիր են զարգացնել ռազմական ավիացիայի ոլորտում համագործակությունը։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Այցով Վրաստան են այցելել թուրքական օդատիեզերական ՏՈՒՍԱՇ ընկերության ներկայացուցիչները։

Ձեռնարկության գործադիր տնօրեն Թեմելա Կոտիլային եւ նրա տեղակալ Անթիլու Դողանին դիմավոր էլ Վրաստանի պաշտպանության փոխնախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Նրանք այցելել են «Թբիլավիամշենի» (Թբիլիսիի ավիացիոն գործարան)։ 

«Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերը՝ ուղղված ռազմաավիացիոն արդյունաբերության ոլորտում Թբիլիսիի եւ Անկարայի միջև համագործակցության զարգացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ