News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Tiny Cyprus նախագիծը նախատեսում է մասնակցել տիեզերքի գլոբալ հետազոտություններին՝ մշակելով կոմպակտ ռենտգենյան սպեկտրոմետր, որը կարող է համեմատաբար բարձր ճշգրտությամբ թվագրել մարսյան հողի եւ ժայռերի ապարների նմուշները, որպեսզի հնարավոր լինի նոր մանրամասներ պարզել Կարմիր մոլորակի երկրաբանական պատմությունից եւ պատկերացում կազմել մեր սեփական մոլորակի ապագայի մասին, հայտնում է astronews.ru-ը՝ հղում անելով Hot Temp-ին:

Տիեզերքի հետազոտման կիպրոսյան կազմակերպության (CSEO) նախագահ Ջորջ Դանոսն անցյալ հինգշաբթի լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 1,5 միլիոն եվրո արժողությամբ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է Կիպրոսում եւ պետք է ավարտվի առաջիկա 18 ամիսների ընթացքում:

Դանոսն ասել է, որ CSEO-ն գործընկերներ կփնտրի, ներառյալ ՆԱՍԱ-ն եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը, որոնք կհամաձայնեն նախագծի գիտական գործիքը տեղադրել Մարսի ապարատի վրա՝ Մարսի մակերեւույթի հողի եւ ժայռերի տարիքը ավելի մեծ ճշգրտությամբ չափելու համար:

Ծրագրի գիտնականներն ընտրել են Կիպրոսը՝ որպես այս գործիքի մշակման վայր, քանի որ կղզում կան հրաբխային ապարներ եւ հող, որոնք շատ նման են Մարսի նմուշներին: Դանոսն ասել է, որ իր թիմին հաջողվել է նույնականացնել առնվազն երկու տարածք, որտեղ կիպրական լեռնային ապարներն եւ հողը, որոնք ենթարկվել են քամու եւ ջրային էրոզիայի ազդեցության, նման են Մարսի մակերեւույթին գտնվածներին:

Այս գործիքը, որը կոչվում է In Time, ռենտգենյան ճառագայթներ է արձակում հողի եւ ժայռերի նմուշների վրա, ինչի արդյունքում նմուշները սկսում են լյումինեսցումը, եւ ուսումնասիրելով այս լյումինեսցենտ ճառագայթման բնույթը, հետազոտողները կարող են թվագրել նմուշը:

Դանոսն ասել է, որ Մարս կատարվող ցանկացած օդաչուավոր առաքելությանը կնախորդի մոլորակի մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ հասկանալու համար նրա մակերեւույթին մարդկային բնակավայրեր տեղադրելու հնարավորությունը՝ մարսիական մակերեւույթին հողի եւ ապարների տարիքը բարձր ճշգրտությամբ որոշելու համար:

Նախագծի գիտնականները բացատրել են, որ այս փորձը կօգնի հասկանալ Մարսի երկրաբանական էվոլյուցիան, որը համարվում է Երկրի հետ կապված մոլորակ։ Հասկանալով աղետալի իրադարձությունները, որոնք նախորդել են Մարսի վերափոխմանը խոնավ մոլորակից չոր մոլորակի, կարող է արժեքավոր պատկերացումներ տալ մեր սեփական մոլորակի երկրաբանական ապագայի վերաբերյալ, հավելել են նրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեյվիդ Թոմփսոն. ԱՄՆ-ն կպարտվի տիեզերական սպառազինությունների մրցավազքում, եթե քայլեր չձեռնարկի
Թոմփսոնը զեկուցել է 2019 թվականի միջադեպի մասին, երբ ռուսական արբանյակն այնքան մոտ է թռչել ․․․
Հայ պատանիների ստեղծած սարքը կթռչի տիեզերք. մրցույթն արդեն մեկնարկել է
Քեմուրջյանի ավան տիեզերքի համաերիտասարդական մրցույթը» առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ…
Տարվա ամենապայծառ գիսաստղը Երկրին կմոտենա դեկտեմբերի 12-ին
Հյուսիսային կիսագնդում գիսաստղը հասանելի կլինի անզեն աչքով դիտարկելու համար 2021 թվականի դեկտեմբերին...
Curiosity-ն Մարսից «բացիկ» է ուղարկել
«Բացիկում» տեսարան է Շարփ լեռան ստորոտից...
Ռուս տիեզերագնացներն առաջին անգամ տեղափոխվել են ՄՏԿ-ի նոր մոդուլ
«Նաուկա» մոդուլի եւ «Պրիչալի» կողմից դիտանցքները բացվել են Մոսկվայի ժամանակով 22:39-ին...
Գտնվել է մոլորակ, որն ավելի տաք է, քան որոշ աստղեր
Ինչ վերաբերում է էկզոմոլորակին, ապա այն գազային հսկա է․․․
Ամենաշատ