News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Բազմատոննայանոց մեքենաների քարշակի համաշխարհային ռեկորդակիր Սերգեյ Աղաջանյանը՝ «Ռուսական Հալք» մականունով, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ նա քարշ է տվել ավելի քան 14 տոննա քաշով հրշեջ «ԿամԱԶ»-ը՝ միաժամանակ մինչեւ պյթելու աստիճան փչելով երկու ջեռակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ուժային էքստրիմի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Գրիշչենկոն։

Նա ինքն է ռեկորդ սահմանել մերձմոսկովյան Նոգինսկում՝ ՌԴ ԱԻՆ փրկարարական կենտրոնի բազայի վրա։

««Ռուսական Հալքը» 14,3 տոննա քաշով հրշեջ «ԿամԱԶ» մեքենան 19 մետր քարշ է տվել 1,27 րոպե, դրանով իսկ առանց հատուկ սարքերի օգտագործման քարշակի Ռուսաստանի ռեկորդ սահմանելով: Բացի այդ, հրշեջ մեքենան քարշ տալու ժամանակ մարզիկը մինչեւ պայթելու աստիճան անընդմեջ երկու բժշկական ջեռակ է փչել: Ինչպես միշտ, իր համարներում նա միավորել է ուժային էքստրիմի երկու դիսցիպլիններ՝ սպորտային՝ քարշակում եւ բեմական՝ առարկաների ոչնչացում»,- ասել է Գրիշչենկոն։

Նրա խոսքով՝ ռուսական ուժային էքստրիմի պատմության մեջ դեռեւս ոչ ոք միայնակ չի քաշել ավելի քան 14 տոննա կշռող հրշեջ ավտոմեքենա՝ առանց հատուկ սարքերի։

«Դժվարությունը նաեւ այն էր, որ հրշեջ մեքենայի մեջ գրեթե 6 տոննա ջուր կար, ինչը ստեղծում էր որոշակի իներցիա, որը թույլ չի տալիս մարզիկին առաջ շարժվել առանց պարան օգտագործելու մինչեւ տարածության ավարտը: Ջուրը բառացիորեն արգելակում է մեքենան՝ ճոճվելով մեքենայի քարշարկման համար։ Այս ռեկորդը շատ դժվար է կատարել նույնիսկ փորձառու մարզիկներին»,- ասել է Գրիշչենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ