News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը վերածվել է ձախողված դաշնության, որը հիշեցնում է «Դիսնեյի հեքիաթ»՝ փաթեթավորված իրավական թնջուկով: Այս մասին գրում է լրագրող Շերել Ջեյքոբսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամեն օր մենք ավելի ու ավելի նոր հիշեցումներ ենք ստանում, որ Բրիտանիային բախտ է վիճակվել փախչել, քանի դեռ հնարավորություն ուներ»,- գրել է նա The Telegraph-ի հոդվածում:

Ջեյքոբսի խոսքով՝ ԵՄ-ն կանգնած է ճգնաժամի շեմին, որը սպառնում է նրա գոյությանը։ Լրագրողը կարծում է, որ կազմակերպությունը ճիշտ չի ընկալում արդիականությունը՝ սխալներ թույլ տալով մի քանի ուղղություններով։

Նախ, Եվրամիությունը չափազանց ակտիվորեն ներգրավված է անդամ երկրների տնտեսությունների կառավարման մեջ, ինչը լավագույն դեպքում ապահովում է դանդաղ աճ։ Երկրորդ՝ այն սկսել է հավակնել համաշխարհային նշանակության՝ չունենալով իրական հնարավորություն մրցակցելու, օրինակ, Չինաստանի հետ։ Վերջապես, համավարակը բացահայտել է ԵՄ կառուցվածքի բազմաթիվ թերությունները, իսկ անտրամաբանական միջոցները, ինչպիսիք են սահմանների փակումը, ուժեղացրել են կենտրոնախույս ուժերին:

Ջեյքոբսը հավելել է, որ եթե նույնիսկ կազմակերպությունը չքայքայվի, այն ամեն դեպքում բարոյապես կմաշվի, հարցն այն է, թե երբ դա տեղի կունենա։

Նյութի մեկնաբանություններում ընթերցողները համաձայնել են լրագրողի փաստարկների հետ:

«Ինչպես պատմության բոլոր կայսրությունները, ԵՄ-ն նույնպես կունենա նույն տխուր ճակատագիրը: Նա չափազանց ամբարտավան է, չափազանց լռակյաց, չափազանց անարդյունավետ եւ, ի վերջո, չափազանց զզվելի, որպեսզի գոյատեւի»,- գրել է Vexed Bermoothes-ը:

«ԵՄ-ն մերժված սիրեկանի դասական համախտանիշ ունի»,- հավելել է Adam Willis-ը:

Նաեւ որոշ ընթերցողներ կարծում են, որ Բրիտանիան պետք է ուշադիր հետեւի ԵՄ-ում տիրող իրավիճակին, որպեսզի դրանից անդամ երկրների դուրս գալու դեպքում նրանց անհապաղ փոխշահավետ երկկողմ առեւտրային գործարքներ առաջարկի:

Ավելի վաղ լեհական Interia հրատարակության ընթերցողները քննադատել էին եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքը Լեհաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը, որը ԵՄ որոշ օրենքներ երկրի օրենսդրությանը անհամապատասխան էր ճանաչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ