
Վրաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձերը 2022թ․ հունվարի 1-ից կբարձրացնեն, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է «Sputnik Գրուզիան»։
Պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը հազար լարիից մի փոքր ավելի է։ Միաժամանակ պետական պաշտոնյաների աշխատավարձը ձեւավորվում է երկու բաղադրիչից՝ հիմնական դրույքաչափից եւ գործակցից՝ կախված պաշտոնյայի դասից եւ նրա զբաղեցրած պաշտոնից։ Վրաստանում պաշտոնյաների 12 դաս կա.
«Պետական պաշտոնյաների աշխատավարձն արդեն երկար տարիներ չեն բարձրացրել, եւ սա լուրջ խնդիր է երկրի համար, քանի որ շատ որակավորված աշխատողներ ցածր աշխատավարձով են աշխատում պետական հատվածում։ Մենք որոշել ենք հունվարից սկսել աշխատավարձերի բարձրացումը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր կենսաթոշակների ինդեքսավորման օրինակով պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման սխեմայի մշակման մասին։ Անցյալ տարվանից օրենքը նախատեսում է կենսաթոշակների տարեկան բարձրացում՝ կախված ինֆլյացիայից եւ տնտեսական աճից։