News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Իրանից Հայաստան է եկել առևտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ ուսումնասիրելու Իրան-Հայաստան առևտրային համագործակցության խոչընդոտները և երկու երկրների միջև արտահանման հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդի հայտարարությունը:

Ըստ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հաղորդագրության՝ Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին հայտնել է, որ նշված այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ աշխարհաքաղաքական խնդիրները, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև` համատեղ արտադրությանը առնչվող հարցերը քննարկելու համար:

«Հանդիպման ընթացքում իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաև առևտրային պատվիրակություններ: Որոշվել է այդ հարցը քննարկել կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո», - ասել է Աքբար Գոդարին:

Իսկ Հայաստան-Իրան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման և արտահանման ու առևտրի ոլորտներում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Հերվիկ Յարիջանյանի տեղեկություններով՝ հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են 500 մլն ԱՄՆ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերին...
Հայ-իրանական համատեղ աշխատանքներ՝ Արաքս գետի շրջանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու ուղղությամբ
Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցած համատեղ խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել է նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ...
ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
«Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը»…
Իրանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ առեւտրի ծավալը տարեկան մինչեւ 1 մլրդ դոլարի հասցնելու հնարավորության մասին
Նա Երեւանում Թեհրանի ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է իրանցի եւ հայ ներդրողներին հետաքրքրող ոլորտների մասին․․․
Մենք ականատես ենք լինում պատմության խեղաթյուրումներին. Մենք դա չպետք է թույլ տանք. Իրանի դեսպան
Մեր տնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի չեն…
Իրանի ԱԳ նախարարը ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարչտող Արտաշես Թումանյանին
ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար...
Ամենաշատ