News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ելույթ է ունեցել գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հանրահավաքում՝ ի պաշտպանություն կուսակցությունից քաղաքապետի թեկնածուների եւ Վրաստանի նախկին նախագահի թեկնածու Միխայիլ Սաակաշվիլիի, հայտնում է «Sputnik Արմենիան»։

Բաթումում այս րոպեներին ընթանում է «Հանուն միասնության եւ ազատության» ցույցը։ Դրան մի քանի հազար մարդ է մասնակցում։

«Հիմա ցույցերի ժամանակը չէ եւ դժգոհությունները հիշելու ժամանակը չէ: Հիմա ճշտի ու ոչ ճշտի բաժանվելու ժամանակը չէ։ Հիմա միասնության եւ միավորման ժամանակն է: Մենք չենք կարող հաղթել առանց մեր դժգոհությունները մի կողմ դնելու եւ միավորվելու»,- ասել է Բուրջանաձեն ամբիոնից:

Նա նշել է, որ կմասնակցի ընդդիմության բոլոր նախընտրական հանրահավաքներին եւ երկրորդ փուլում կսատարի «Ազգային շարժման» թեկնածուներին։

Բուրջանաձեն եղել է Սահակաշվիլիի թիմի անդամ եւ նրա հետ միասին 2003 թվականի նոյեմբերին մասնակցել է «Վարդերի հեղափոխությանը»:

Նա հեռացել է «Ազգային շարժում»-ից 2008 թվականին՝ Սահակաշվիլիի հետ տարաձայնությունների պատճառով, իսկ հետո ստեղծել է ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում-միացյալ Վրաստան» կուսակցությունը։ 2011 թվականին Բուրջանաձեն այլ ընդդիմադիրների հետ միասին բողոքի ցույցեր է անցկացրել Թբիլիսիի կենտրոնում, որոնք ավարտվել են դաժան ճնշմամբ։

Արդեն 2018-ին նա դատարանում ցուցմունք է տվել Սահակաշվիլիի դեմ՝ նոյեմբերի 7-ի հանրահավաքը ցրելու գործով:

Այդ գործը դեռ շարունակվում է Թբիլիսիի քաղաքային դատարանում, մինչդեռ Սահակաշվիլին մեղադրվել է երկու այլ գործերով եւ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ