News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ ադրբեջանական կողմից ավելի վաղ ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Զրույցի ընթացքում Աբդուլահիանը... բարձր է գնահատել Ադրբեջանում ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը եւ այս գործողությունն անվանել է կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք հանդիսանալ թյուրիմացությունների հետագա լուծման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, իրանցի դիվանագետը «կոչ է արել ավելի կառուցողական քայլեր ձեռնարկել եւ հեշտացնել իրանական բեռնատարների տեղաշարժը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում»։ Բայրամովն իր հերթին «ողջունել է երկու կողմերի ձեռնարկած դրական քայլերը՝ հակասությունները լուծելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ