News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ռիք» տրոպիկական մրրիկը, որը շարժվում է Խաղաղ օվկիանոսով դեպի Մեքսիկայի արեւմտյան ափեր, շաբաթ վերածվել է առաջին աստիճանի փոթորկի՝ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով, հայտնում է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռիք» փոթորկի կենտրոնը գտնվում է Հերերո նահանգի Ակապուլկի քաղաքից 295 կմ հեռավորության վրա: Ցիկլոնն ընթանում է վայրկյանում 3 մետր արագությամբ դեպի հյուսիս-արեւմուտք: Դրա ներսում քամու արագությունը կազմում է վայրկյանում 37,5 մետր՝ հասնելով վայրկյանում 44,4 մետրի: Առաջիկա 24 ժամում ակնկալվում է փոթորկի ուժգնացում մինչեւ երրորդ կատեգորիայի սահմաններում: Ակնկալվում է, որ այն կհասնի Մեքսիկայի տարածք հոկտեմբերի 25-ի առավոտյան:

Փոթորիկը կուղեկցվի առատ տեղումներով Հերերո եւ Օահաքա նահանգներում, ինչը կարող է հանգեցնել ջրհեղեղների ու սողանքների: Առափնյա շրջաններում ալիքների բարձրությունը կարող է հասնել 4 մետրի: Իշխանությունները կոչ են արել պոտենցիալ խոցելի շրջանների բնակիչներին զգույշ լինել եւ հետեւել քաղաքացիական պաշտպանության ուժերի հայտարարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ