News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Պակիստանն օգնություն է ցուցաբերում «Թալիբանին» Աֆղանստանում «Իսլամական պետության» դեմ պայքարում, հաղորդում է Washington Post թերթը՝ հղում անելով «Թալիբանի» ներկայացուցնիչներին, տեղեկացնում է «Գազետա.ՌՈՒ»-ն:

«Պակիստանը մեր եղբայրն է, եւ նրանք աջակցում են մեզ բազմաթիվ հարաբերություններում, այդ թվում՝ տեղեկատվության ու հետախուզական տվյալների փոխանակման եղանակով: Եթե ԱՄՆ-ն եւ մնացած երկրները կիսվեին մեզ հետ տեղեկատվությամբ, մենք կկարողանայինք հաղթել «Դաիշը» հաշված օրերի ընթացքում»,-հայտարարել են թալիբները:

Պարբերականի տվյալներով՝ Պակիստանը ոչ պաշտոնական ալիքներով փոխանցում է թալիբներին հետախուզական տվյալներ եւ ցուցաբերում տեխնիկական աջակցություն: Պակիստանի ԱԳՆ-ում պաշտոնյան անանունության հիմքով հաստատել է թալիբներին «ոչ պաշտոնական» աջակցություն տրամադրելու փաստը:

«Չի կարելի բացառել Քաբուլի հետ համագործակցությունը: Ոչ միայն Պակիստանը, այլ նաեւ տարածաշրջանի մյուս երկրները, ինչպես Ռուսաստանն ու Իրանը, մտահոգված են ԻՊ-ի հարցով: Այնպես որ ահաբեկչության դեմ պայքարի առումով կարող է փոխըմբռնում լինել տարածաշրջանային մակարադակում»,-պարբերականը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը:

Ավելի վաղ թալիբներն անվանել էին ՒՊ-ն «գլխացավանք», ոչ թե սպառնալիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ