News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Facebook ամերիկյան կորպորացիայի ծառայությունները գործիք են Հնդկաստանում կրոնական հողի վրա ատելություն հրահրելու համար, գրում է The Wall Street Journal.-ը:

Նշվում է, որ 2019 թվականի վերջից մինչեւ 2020 թվականի սկիզբ սոցցանցերում ատելություն հրահրելու համար կոնտենտով հրապարակումների թիվն աճել է երեք անգամ: Ընդ որում՝ բռնության կոչերը տարածվել են նաեւ կորպորացիայի պատկանող WhasApp մեսինջերում: Մասնագետների պնդմամբ՝ այդ հաղորդագրությունների տարածումը համընկել է Դելիում 2020 թվականի փետրվարին մահացու անկարգությունների հետ, երբ բախումների հետեւանքով զոհվել էր 53 մարդ, վիրավորվել՝ շուրջ 300 քաղաքացի:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ սոցցանցերում նաեւ մշտապես տարածվում են հրապարակումներ, որոնք կրում են հակամահմեդական բնույթ: Մասնավորապես, մահմեդականներին համեմատում են կենդանիների հետ եւ մեղադրում կորոնավիրուսի տարածման մեջ: Ինչպես նշված է ընկերության աշխատակիցների հաշվետվությունում՝ այդ կոնտենտը տարածում են երկու հնդուական ազգայնական խմբերը: Ընդ որում՝ նյութերի մեծ մասը չի ընդգծվում՝ որպես «բռնությունը փառաբանող»: Վերլուծաբանների կարծիքով՝ դա կապված է հանգամանքի հետ, որ ընկերության տեխնիկական համակարգերն ունակ չեն գտնել նյութերը հնդկերենով ու բենգալերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ