News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինայից, ԱՄՆ-ից ու Հարավային Աֆրիկայից հետազոտողները հայտնաբերել են վկայություններ, որոնք մատնանշում են զավրոպոդոմորֆների՝ դինոզավրերի խմբատեսակի՝ ոհմակներով բնակվելու մասին շուրջ 193 միլիոն տարի առաջ: Գիտնականների հոդվածը հրապարակվել է Scientific Reports պարբերականում, հաղորդում է «Լենտա.Ռու»-ն:

2013 թվականի սկզբում հնագետները հայտնաբերել են Պատագոնիայի հարավում ավելի քան 100 ձու եւ շուրջ 80 կմախք երիտասարդ եւ հասուն մուսզավրերի՝ բուսակեր զավրոպոդոմորֆների, որոնք այնպիսի զավրոպոդների հինավուրց նախնին են, ինչպես դիպլոդոկն ու արգենտինոզավրը: Դրանց մեծամասնությունը խմբավորված էին 8-30 ձվով: Ռենտգենի նկարները ցույց են տվել, որ բոլոր ձվերը պարունակել են մուսզավրերի էմբրիոններ: Դեռ ավելին, պարզվել է, որ դրանք բոլորը խմբավորված էին 2-3 շարքում, ինչը վկայում է բույների առկայության մասին:

Հնագետները վերլուծել են մուսզավրերի ոսկրային հյուսվածքների չափն ու տարիքը, որպեսզի պարզեն դրանց հասակը: Բացի այդ, նրանք վերլուծել են դրանց ձեւը. քարացուկները հայտնաբերվել են միեւնույն տեղանքի տարբեր հորիզոններում, ինչը վկայում է, որ մուսզավրերը գտնվել են միեւնույն վայրում երկար տարիներ շարունակ բազմանալու համար: Պարզվել է, որ քարացուկները խմբավորված են՝ ըստ տարիքի: Հետազոտողներին հաջողվել է առանձնացնել շուրջ 1 տարեկան 11 դինոզավրերին: ինչը վկայում է «դպրոցների» գոյության մասին: Մեծահասակ դինոզավրերի կմախքները միայնակ կամ զույգերով հայտնաբերվել են առանձին, սակայն շուրջ մեկ քառակուսի կիլոմետր պարամետրերով միեւնույն տեղանքի շրջանակում: Այդ ամենը ստիպել է հետազոտողների ենթադրել, որ մուսզավրերն ապրել են ոհմակներով, սակայն փորձել են խմբավորվել՝ ըստ տարիքի:

Քարացուկների տարիքը պարզելու համար հետազոտողները վերլուծել են հրաբխային մոխրի նմուշները: Դրանցում եղել են ցիրկոններ՝ հանքանյութեր, որոնցում իզոտոպ ուրանի ու արճճի հարաբերակցության միոջոցով գիտնականները կարողացել են պարզել, որ մուսզավրերի քարացուկները 193 միլիոն տարեկան են: Ըստ ամենայնի՝ ոհմակը զոհվել է ջրհեղեղի ժամանակ, որից հետո ծածկվել մոխրով ժայթքման հետեւանքով: Դա դինոզավրերի բարդ սոցիալական վարքի հնագույն վկայությունն է, որը 40 միլիոն տարով ավելի վաղ է, քան նախկինում հայտնաբերվածները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ