News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփունք գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 21։23-ին։ Արփունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

Տպել
Ամենաշատ