News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն եւ արդիական կլինեն համաշխարհային մարտահրավերները հաղթահարելու համար, որոնք այսօր ծառացած են մարդկության առջեւ: Այդ մասին կիրակի հայտարրաել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԿԱ-ի օրվա առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է միավորվենք, որպեսզի հաղթահարենք համաշխարհային մարտահրավերներն ու իրագործենք կայուն զարգացման նպատակները, նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:-Դա անելու համար մեզ անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր մարդու համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում, եւ որքան վաղ, այնքան լավ: Մենք պետք է ապահովենք բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը, հատկապես աղքատ եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց համար»:

«Մենք պետք է վերջ տանք հակամարտություններին, որոնք սպառնում են մեր երկրներին, անհրաժեշտ է համարձակ պատրավորություններ ստանձնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, եւ իրագործել դրանք»,-հավելել է գլխավոր քարտուղարը:

Գուտերիշն ընդգծել է, որ 76 տարի առաջ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ներառված արժեքները կօգնեն իրացնել այդ խնդիրները: «Դրանք վաղեմության ժամկետ չունեն,-շարունակել է նա:-ՄԱԿ-ի օրը մենք պետք է միավորվենք դրանց հովանու ներքո եւ ամբողջովին իրագործենք Միավորված Ազգերի Կանոնադրությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ