News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիրակի Չինաստանը հաջողությամբ արձակել է Shijian-21 արբանյակը աղբից տիեզերական սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաները ստուգելու համար Երկրի շուրջ տարածքում: Այդ մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 09:27-ին CZ-3B հրթիռի օգնությամբ Սիչուան նահանգի Սիչան տիեզերակայանից: Այն դարձել է թվով 393-րդը «Չանչժեն» շարքի կրիչների համար:

Պեկինն ակտիվորեն զարգացնում է ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռուստահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ Լուսինն ուսումնասիրելու տեխնոլոգիաներ: Չինացի գիտնականները նաեւ իրագործում են երկնաքարերի ու Մարսի հետազոտման նախագիծ: Ուղեծրում իրականացվում է ՉԺՀ տիեզերակայանի կառուցումը, որը, նախագծի համաձայն, կգործարկվի 2022 թվականին:

Չինական կորպորացիայի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարում Չինաստանը պատրաստվում է իրագործել առնվազն 40 արձակում եւ սահմանել նոր ազգային ռեկորդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ