News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի խնդիրը, այլ պատճառներից բացի, գեղցիությունն է: Այս մասին իր «Հայաստանը՝ գեղցիության զոհ» վերնագրով գրառման մեջ ասել  է «Հայաստան» դաշինիք պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Հայաստանը՝ գեղցիության զոհ

Հայաստանի խնդիրը, այլ պատճառներից բացի, գեղցիությունն է։ Գեղցիություն քաղաքականության մեջ, մշակույթում, գիտության ասպարեզում, բիզնեսում, կենցաղում, հասարակական հարաբերություններում, առևտրի մեջ, Երևանի կենտրոնում, խոսելաձևում, հագուկապի հարցում։ Մի խոսքով՝ ամենուրեք։

Գեղցիները միգուցե քիչ են, բայց նրանք իրենց պարտադրում են, ճաշակ ու վարքականոն թելադրում։ 

Մեզ մոտ գեղցիությունն այնքան շատ է, որ նույնիսկ տեսակներ ունի։ Կա սովորական գեղցիություն։ Կա նաև «էլիտար», քաղքենիական գեղցիություն, փոքր մարդու՝ մեծ երևալու ցանկությամբ պայմանավորված գեղցիություն։

Գեղցիության տարատեսակներից է «գլոբալը»՝ տիեզերական մասշտաբների հասնողը՝ «Կա՞ արդյոք կյանք Մարսում» թեմայով»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ