News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է  տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 10:50-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցի խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան  և Honda  մակնիշի մոտոցիկը:

 Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և օպերատիվորեն ժանանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, տեղափոխվել է  թիվ  1 համալսարանական հիվանդանոց:

  Վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը,  բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

 Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը: 

 

Տպել
Ամենաշատ