News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մշտապես ներկայացել է հանուն Հյուսիսատլանտյան միության հետ հարաբերությունների զարգացման՝ չնայած ռազմաքաղաքական բլոկի ագրեսիային, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին, եւ Մոսկվան հրաժարվել է համագործացկությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմաքաղաքական դաշինքում ռուսական մշտական ներկայացուցչությւան գործունեության կասեցումը, հաղորդում է ՌԻԱ նովոտսի-ն:

«Կարեւոր է նաեւ նշել է, որ, չնայած դաշինքի կողմից ագրեսիվությանը, Ռուսաստանը մշտապես ներկայացել է հանուն հարաբերությունների զարգացման: Միայն այժմ, երբ արդեն ակնհայտ է, որ բոլոր մեր ջանքերն ապարդյուն էին, մենք պարզապես արել ենք պաշտոնապես այն, ինչն իրականություն էր»,-ասել է Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:

ՆԱՏՕ-ն համարում է, որ Ռուսաստանն իր հակառակորդն է, ուստի կազմակերպության հետ հարաբերությունների մերժումը սարսափելի չէ, հավելել է Պեսկովը:

«ՆԱՏՕ-ն ագրեսիվ դաշինք է, որը համարում է, որ մենք հակառակորդ ենք: Ուստի սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, եթե մենք ագրեսիվության սրացման ֆոնին, այնպիսի հռչակագրերի ֆոնին, որ գլխավոր խնդիրը մեզ զսպելն է, պարզապես հրաժարվենք այդ հարաբերություններից»,-ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ