News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ ռեժիսոր Ալեքսանդր Ռոգոժկինը մահացել է Պետերբուրգում 72 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է կինոքննադատ Օլգա Շերվուդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սաշա Ռոգոժկին: 1949 թվականի հոկտեմբերի 3 – 2021 թվականի հոկտեմբերի 23: Հանճարեղ, ապշեցուցիչ մարդ, նա խիստ թերագնահատված էր»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

«Լենֆիլմ» կինոստուդիայում նշել են, որ արտիստը մահացել է տեւական հիվանդության պատճառով: «Ռոգոժկինը մահացել է տեւական հիվանդության պատճառով»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ռոգոժկինը «Կոտրված լապտերների փողոցը» հեռուստասերիալի, «Ձմռանն ազգային որսի առանձնահատկությունները», «Կուկուշկա» եւ մի շարք այլ ֆիլմերի ռեժիսորն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ