News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Սուդանում վարչապետ Աբդուլահ Համդոքը տնային կալանքի տակ է առնվել, չորս նախարար եւ երկրի Ինքնիշխան խորհրդի քաղաքացիական ներկայացուցիչը ձերբակալվել են, հայտնում է Al Hadath-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս ընթացակարգերն իրականացրել են զինվորական համազգեստով անձինք՝ առանց նույնականացման նշանների։

Իր հերթին, Al-Jazeera-ն պարզաբանում է, որ կալանավորվել են արդյունաբերության, տեղեկատվության, կապի նախարարները, վարչապետի խորհրդականը, ինչպես նաեւ Խարթում նահանգի նահանգապետը եւ երկրի անցումային ինքնիշխան խորհրդի անդամը։

Արդյունաբերության նախարար Իբրահիմ Շեյքի դուստրը հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ պարզաբանել է, որ իրեն ձերբակալել են հունիսին ինքնիշխան խորհրդի ղեկավարի տեղակալի հրամանով ձեւավորված Միացյալ ջոկատների անդամների կողմից:

Հաղորդվում է, որ ցուցարարներն անվադողեր են այրում եւ փակում են Խարտումի մի քանի փողոցներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ