News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ ակցիա անցկացրեցին՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններին եւ երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր անցկացվեց հերթական համատեղ ակցիան, ակցիան անցկացվեց Մարտակերտ քաղաքում՝ առաջին կենտրոնական դպրոցում։  1-ից 3-րդ դասարանի տղաներին եւ աղջիկներին բերվել են անհատական ​​նվերներ։ 1-ից 3-րդ դասարաններում սովորում է մոտավորապես 152 աշակերտ։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, եւ վստահ եմ, որ ապագայում մենք ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին հիանալի արդյունավետ ակցիա կունենանք»,- ասաց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան։

Ձմեռվա նախաշեմին եւ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Ռուսաստանից մարդասիրական ակցիայի շրջանակում բերվել են դիզելային էլեկտրագեներատոր, էլեկտրական վառարաններ եւ ջեռուցիչներ, գրասենյակային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր եւ տաք հագուստ։ 

Ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները «Խաղաղության» ինտերակտիվ դաս անցկացրեցին Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտների համար. սպաները պատմել են ռուս խաղաղապահների ստեղծման պատմության եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության խնդիրների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ
Դեռեւս մարմինը հակառակորդը չի փոխանցվել…
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը
Հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին․․․
«Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները». ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական լինել
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային…
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն բանաձեւ է ընդունել Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախում իրավիճակի մասին
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության...
Գերեվարված արցախցին անասնապահ է, մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին
Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ․․․
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված...
Ամենաշատ