News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Կլիմայի փոփոխության հետեւանքները կարող են սրել իրավիճակն անդրսահմանային տարածաշրջաններում եւ զինված բախումների հանգեցնել, քանի որ պետությունները ձգտում են գործել իրենց շահերից: Այս հետեւությունները հրապարակվել են ԿՀՎ-ի 2021 թվականի հոկտեմբերի 24-ի զեկույցում, հայտնում է «Գազետա»-ն:

Ռազմական փորձագետներն ասում են, որ աշխարհաքաղաքական լարվածությունը, ամենայն հավանականությամբ, կսրվի, քանի որ երկրներն ավելի ու ավելի հաճախ են վիճում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման տեմպերի արագացման շուրջ: Սա է փարիզյան համաձայնագրի նպատակը։ Հետախուզության զեկույցում ասվում է, որ բանավեճը կենտրոնանալու է նրա վրա, թե ով է ավելի շատ պատասխանատվություն կրում եւ ով պետք է ավելի շատ գումար ներդնի:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ երկրների միջեւ հակամարտություններ կսկսվեն ռեսուրսների վերահսկողության եւ մաքուր էներգիային անցնելու համար անհրաժեշտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ գերակայության շուրջ։

Սա նշանակում է, որ շատ երկրներ կկանգնեն բարդ տնտեսական ընտրությունների առաջ եւ, ամենայն հավանականությամբ, կապավինեն տեխնոլոգիական բեկումներին՝ ապագայում արտանետումները նվազեցնելու համար: Չինաստանն ու Հնդկաստանը վճռորոշ դեր կխաղան ջերմաստիճանի բարձրացման հետագիծը որոշելու հարցում, կարծում են ԿՀՎ փորձագետները։

Սառույցների հալոցքը ռազմավարական մրցակցություն կառաջացնի Արկտիկայի եւ դրա բնական ռեսուրսներին հասանելիություն համար:

Շոգ երաշտային շրջաններում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ջրի եւ միգրացիայի հետ կապված հակամարտությունների վտանգը կավելանա, հատկապես՝ 2030 թվականից հետո։ Կլիմայի փոփոխության ազդեցությունը մինչեւ 2040 թվականը կզգան առաջին հերթին զարգացող երկրները, ասվում է զեկույցում։ Այդ փոփոխությունները կարող են ներքին կոնֆլիկտների ավելացման հանգեցնել:

Այդպես, Եթովպիայի ռազմաօդային ուժերը կիրակի մեկ օրում երկրորդ հարվածը հասցրեցին Տիգրայ նահանգի թիրախներին: Ընթացիկ շաբաթվա ընթացքում Եթովպիայի ռազմաօդային ուժերն ընդհանուր յոթ հարված են հասցրել Տիգրայի թիրախների ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ