News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը  հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ Գյումրիում, մարզային այցելությունների ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ցավալի է այն, որ նույնիսկ պատերազմից հետո այսօրվա իշխանությունները հետեւություններ չարեցին: Պարտությունների շարանը շարունակվեց, Ադրբեջանը, թուրքերը հայտնվեցին Հայաստանի սահմաններում, դեռ ավելին՝ ներխուժեցին մեր սահմաններից ներս՝ գրավելով այն  կարեւորագույն ռազմավարական կետերը, որոնք բարձունքներն են, ճանապարհներ են, ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունն ապահովող ենթակառուցվածքներ են»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ դրանք այսօր նաեւ շահարկման, Հայաստանին ճնշելու առիթ են հանդիսանում:

«Հիմնական նպատակն այն է, որպեսզի Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակն ավելի սեղմեն, այսպես կոչված՝ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակումը  հետագայում բերելու է ավելի խորը շրջափակման, այն արտահայտվելու է տնտեսական ճշումների, եւ նաեւ ամենացավալին՝ տվյալ շրջաններում՝ Սյունիք, Գեղարքունիք, մեր ժողովրդագրական նկարագրի փոխման»,- ասաց Օհանյանը։

Ըստ պատգամավորի՝ թուրքերը տարբեր պատրվակներով՝  տնտեսության զարգացման, կապեր հաստատելու առումով գալու են, լցվեն Հայաստան եւ անորոշ է դառնալու Արցախի, Հայաստանի հեռանկարային ողջ պատմությունը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իրենց վերջին մեկ ամսվա միջոցառումների հիմնական նպատակն ազգային դիմադրության ձեւավորումն է՝ ոչ Հայաստանի թրքացմանը եւ ոչ Արցախի  հայաթափմանը կարգախոսի ներքո:

«Այսօր նաեւ Հայաստանում, տարածաշրջանում տիրող իրավիճակի առումով  որոշակի անորոշություններ ենք տեսնում: Այսօր արդեն իսկ մեր իշխանությունների մի մասը հանրության  դատին են նետել այնպիսի մի թեզ, որ նոյեմբերի 9-ին նորից կստորագրվի հերթական կապիտուլյացիայի ինչ-որ փաստաթուղթ, իսկ  այս փաստաթուղթը գլոբալ առումով, ես կարծում եմ, վերաբերելու է տարածաշրջանում, ինչպես իրենք են ասում,  խաղաղության  ամրապնդմանը: Խաղաղություն նշանակում է  ճանաչել հակառակորդի տարածքային ամբողջականություն, իսկ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նշանակում է  մի մեծ քար նետել Արցախի ինքնորոշման, ճակատագրի վրա»,- ասել է Ս. Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գոնե փոխգնդապետ Հայրապետյանը ողջ է եւ մեր հարցերին կպատասխանի. հրետանավոր Արթուրի հայր
Առաջին անգամ որ մտանք կրակային դիրք, չգտանք մեր տղաներին, մարմինների հետքերը երեւում էին, բայց մարմինները…
Հասցեական կոչերն ու կոնկրետ գործողությունները կենսական նշանակություն ունեն․ Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը
«Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները գոյաբանական սպառնալիք են»․․․
«Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ
Սովորում էր բժշկականում, երբ մամայի հետ խոսում էր…
Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս ավելի քան 1 տարի առաջ Արցախում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանին
Ղարաբաղյան երրորդ պատերազմի ավարտից մեկ տարի մեկ ամիս անց՝ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հարազատները…
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում «Ցորի» զորամասի 9 զինծառայողների հոգեհանգստի արարողությունն է (ուղիղ)
Շուրջ մեկ տարի եւ երեք ամիս անհետ կորած…
ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման հարցում
«Հուսով եմ, որ այս հարցում մենք բոլորս կարող ենք աշխատել միասին, այդ թվում՝ Ռուսաստանը...
Ամենաշատ