News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ:

Արցախի պետական նախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները: Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:

Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի պետնախարարը հանդիպել է հաշմանդամների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Պետական նախարարը ողջունել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցով...
Հայաստանի ԱԺ պատգամավորների պատվիրակություն է մեկնում Ստեփանակերտ. Խորհրդարանական լսումներ են լինելու
Արցախ են մեկնելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը...
Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով...
Հաշմանդամությունը մահապատիժ չէ, այլ՝ մարտահրավեր, իսկ մարտահրավերը հնարավորություն է. Արտակ Բեգլարյանի ուղերձը
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է...
Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է. նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել. Արցախի նախագահ
Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան...
Արցախի նախագահը մի շարք ՀԿ-ների պատասխանատուների հետ քննարկել է Արցախի ծրագրերը
Քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության...
Ամենաշատ