News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը


«Հավերժների այգում» տնկվեց Շուշիի պաշտպանության մարտերում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի անունով ծառը։

21-ամյա Վահե Կարապետյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝  հետեւելու են որդու անվանական ծառին, որ իր բողբոջները տա, հետեւելու են կառուցվող հուշահամալիրին, որ վերածվի մեծ զբոսայգու։

«Ամեն ծառ մի հերոսի կյանք է, ամեն մի ծառ ունի մի հերոսի պատմություն։ Տղայիս անվանական ծառն է։ Դժվար է արտահայտել մեր հույզերը։ Շնորհակալ ենք բոլորին, որ մեր կողքին են, որ ամեն ինչ անում են, որպեսզի մեր տղաների հիշատակը վառ պահեն։ Տղաները հենց այնպես չեն գնացել, ամեն մեկը գնացել է մի նպատակով, մի երազանքով, որ հաղթանակած տուն վերադառնալուց հետո պիտի ունենային հզոր երկիր. հնարավոր չեղավ փրկել մեր տղաներին։ Հուշահամալիր է կառուցվում, գուցե նոր եկող սերունդներին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու, ճիշտ ընկալելու՝ ինչ է կատարվել, ինչու են գնացել տղաները։ Կարծում եմ՝ բոլորը շատ բարձր գնահատական կտան տղաների այս քայլերին»,- ասում է Վահե Կարապետյանի մայրը։

Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանը վերջերս հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով։

Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երեւանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։ Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական մեծամասնությունը կարգելափակի սահմանազատման մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
Ազգային ժողովը, ըստ նախագծի, պետք է դատապարտեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան...
Պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Աբրահամյան
Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները...
Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ
Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն...
«Ասաց՝ Օզմանյան, գալիս եմ մի անհանգստացիր.Դա ինձ լույս էր».Փոխգնդապետ Գրիգորյանը շրջափակումից դուրս է բերել զինվորներին
Գնդապետ, ազգային հերոս Գարեգին Պողոսյանի ենթակայությամբ գործած եւ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրներ գերազանց կատարած…
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արման Զքոյանը հետմահու պարգևատրվեց մեդալով (ֆոտո)
Հ. Մելքոնյանը պարգևը հանձնեց հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Ապա երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես եկան Արթիկի թիվ…
Թուրքիայի հետախուզությունը մասնակցել է 2020 թվականին Արցախի դեմ պատերազմին. Թուրքիայի փոխնախագահ
Ֆուաթ Օքթայը պաշտոնապես խոստովանել է...
Ամենաշատ