News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE բորսայում երկուշաբթի կրկին բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարից խմ, վկայում են աճուրդների տվայլները:

Նիդեռլանդների TTF նավթի ֆյուչերսների գինը ներկայումս կազմում է 1109 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց կամ 92 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար (ելնելով ընթացիկ EUR/USD փոխարժեքից, ICE-ի գները ներկայացված են եվրոյով մեկ ՄՎտժ-ի համար):

Այսօր  գազի գինն իր գագաթնակետին հասել է 1139 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց:

Ճգնաժամը եվրոպական գազային ոլորտում սրվեց այս աշնանը, երբ գազի սպոտային գները սկսեցին բարձրանալ՝ գերազանցելով 1000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց եւ հասան  գրեթե 2000 դոլարի հազար խորանարդ մետրի համար՝ գազապահեստարանների ցածր ծանրաբեռնվածության ֆոնին:

Դիտորդների կարծիքով՝ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք գործոններ։ Դրանցից մեկը Ասիայում գազի պահանջարկի պայթյունավտանգ աճն է, որը գնանշումների աճ է առաջացրել ասիական շուկայում, ինչպես նաեւ մատակարարումների արտահոսք եվրոպական ուղղությամբ։ Իրավիճակը սրվել է նրանով, որ Եվրոպայում քամու գեներացման տեսակարար կշիռը նվազել է։ Սակայն գազի շուկայում բարձր անկայունության հիմնական պատճառը գազի պահեստարանների զբաղվածության ցածր մակարդակն էր:

Հոկտեմբերի կեսի դրությամբ՝ եվրոպական գազերի ստորգետնյա պահեստարանները 71 տոկոսով լցված են անցյալ սեզոնից դրանցից ստացված գազով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր կայանը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. Գնել Սանոսյան
Նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի. սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը...
Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը (ֆոտո)
Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին…
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1100 դոլարը 1000 խմ-ի դիմաց
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է մինչեւ 1102 դոլար․․․
Հայաստանում 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի. ներդրումային արժեքը` 174 մլն դոլար
Կառավարության աջակցության համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորություններ են ստանձնել ծրագրի իրականացման առնչությամբ, ինչի...
Փորձագետներն ապացուցել են, որ ատոմային էներգիան շատ ավելի «կանաչ» է, քան արեւի եւ քամու էներգիան
Նոր ԱԷԿ-ի առաջին եւ երկրորդ էներգաբլոկներում կկառուցվեն 3+ սերնդի երկու նոր ռեակտորներ․․․
Bloomberg. Թուրքիայում վառելիքի գները կարող են 10 տոկոսով բարձրացվել լիրայի փոխարժեքի անկման ֆոնին
1 լիտր բենզինի գինը կբարձրանա 1 լիրա 1 ղուռուշով (0.07 դոլար)...