News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 21 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:

Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 14 որոշում՝ ընդհանուր շուրջ 7,4 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը գումար է հատկացնում ակնահաճո, բայց մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը. «Հայաստան» դաշինք
2022թ․ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս...
2008 - 2019 թթ․ երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու համար 67 միլիարդ դրամ է հատկացվել
Ծրագրի ավարտին մեզ մնացել է 242 ընտանիք։ Նրանցից 214-ը նախորդ տարվանից սպասում են իրենց բնակարանային խնդրի լուծմանը․․․
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի…
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. այն անցավ 491 դրամից. Եվրոն նույնպես թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
2022-ին 7 տոկոս աճ կանխատեսելու նպատակը զուտ քաղաքական է՝ սուտ խոստումներով զսպել մարդկանց զայրույթը. Խաչատրյան
Նրա խոսքով, վիճակագրության համաձայն այս տարվա 9 ամիսների ընթացքում տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ընդամենը 2,66 տոկոս, իսկ...
Հայաստանի բնակիչներն Ամանորը կրկին սթրեսային վիճակում կդիմավորեն
Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է...
Ամենաշատ