News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում:

Արդյունքում՝ սննդի շղթայի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ (4-ը՝ հանրային սննդի օբյեկտներում) աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսը նոր սահմանափակումներ է մտցրել օմիկրոն շտամի պատճառով
Մասնավորապես՝ դիմակների պարտադիր օգտագործման տարիքը 12-ից իջեցվել է 6 տարեկան...
Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել
Աաստղադիտարանում գտնվելու առաջին օրը ստացված դրական ՊՇՌ թեստով երկու պացիենտի մոտ «օմիկրոն» շտամ է հաստատվել․․․
Արգենտինայում հայտնաբերել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը
Վարակման առաջին դեպքը գրանցվել է Հարավային Աֆրիկայից ժամանած ուղեւորի մոտ...
Հարավային Կորեայում հասարակական վայրերում սկսել է պատվաստման անցագրերի ռեժիմ գործել
Առնվազն մինչեւ հունվարի 2-ը մասնավոր հանդիպումների մասնակիցների առավելագույն թիվը մայրաքաղաքի տարածքում կրճատվել է մինչեւ վեցի․․․
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 32 136 դեպք է գրանցվել
Այսպես կոչված՝ ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը, ըստ շտաբի տվյալների, փոքր-ինչ աճել է եւ կազմել 1 020 811․․․
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1778-ով
Ամենաշատ