News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը


Վաղը Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա շտապ քննարկում սահմանների եւ դելիմիտացիայի թեմայով։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա պարզաբանեց, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած քննարկումը տեղի կունենա 14.30-ից 16.00-ի սահմաններում։

«Հայաստանի եւ Արցախի շուրջ իրավիճակը ավելի քան անհանգստացնող է։ Այս մեթոդին դիմելուց առաջ մենք փորձեցինք բոլոր հարցերը քննարկել ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բայց իշխանություններն արեցին ամեն բան, որպեսզի կազմակերպեն փախուստ իրականությունից, չմասնակցեն այդ քննարկումներին եւ չպատասխանեն այն հարցերին, որոնք անհանգստացնում են հասարակությանը։ Հավանաբար, իշխանությունները թաքցնելու բան ունեն, նրանք ցանկանում են կոծկել գործընթացները սահմանին, չեն ցանկանում, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները գրանցեն այն, ինչի մասին խոսվում է տարբեր հարթակներում։ Ինձ թույլ չտալը մեկնել Սոթք-Խոզնավար հատված էլ ավելի խորացրեց այդ կասկածները»,- նշեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե Հայաստանում եւ Արցախում անվտանգության համակարգի վերականգնման ինչ միջոցներ են կիրառել իշխանությունները, որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայել պոտենցիալ սպառնալիքներին եւ մարտահրավերներին։

«Ես գիտեմ, թե աշխատանքի ինչ ծավալ քանի ամսում կարելի է անել։ Բայց մեզ մոտ պատերազմից 7 ամիս հետո կային սահմանների չպաշտպանված տեղամասեր։ Դա հանգեցրեց այն բանին, որ ադրբեջանցի զինվորականներն օկուպացրին Հայաստանի տարածքները։ Անհանգստությունները վերաճում են սպառնալիքների։ Ինչ վերաբերում է դելիմիտացիային, ապա, ի զարմանս ինձ, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստ են դրան՝ համաձայնելով խորհրդային քարտեզներին։ Խնդիրն այն չէ, որ դելիմիտացիան պետք չէ, եւ ընդդիմությունը դեմ է խաղաղ գործընթացին։ Հարցն այստեղ իշխանությունների շտապողականությունն է։ Անհասկանալի է, թե որ շրջանի քարտեզներին է հղում կատարվում։ Խորհրդային իշխանության ժամանակ տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնք չեն համապատասխանել Հայաստանի, Ադրբեջանի եւ ԽՍՀՄ Սահմանադրություններին։ Մենք ուսումնասիրել ենք 1920-ից մինչեւ ԽՍՀՄ փլուզում շրջանի քարտեզները, եւ դրանցում բավական շատ առանձնահատկություններ կան։ Մենք կարծում ենք, որ շտապողականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի եւ Արցախի շուրջ հարցերը պետք է լուծվեն մեկ փաթեթով, չնայած, ինչպես մենք ենք հասկանում, դելիմիտացիան կարող է իրականացվել առանձին։ Եթե փաստաթուղթ կա, ապա անհասկանալի է, թե ինչ խնդիրներ է այն լուծում։ Անհրաժեշտ է բացառել գործընթացը, որը կարգելափակեր Արցախի կարգավիճակի ճշտման հարցը լուծելու հնարավորությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա։ Պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքների են հենվում իշխանությունները, ինչ նպատակներ են հետապնդում։ Անհրաժեշտ է ամեն ինչ հրապարակել՝ խուսափելու համար այն իրավիճակից, որը եղավ 2020թ. նոյեմբերի 9-ին։ Մենք կհրապարակենք մեզ անհանգստացնող այն փաստերը, որոնք իշխանությունները հաշվի չեն առնում։ Հակառակ դեպքում մենք վտանգում ենք մտնել մի գործընթաց, որն առաջիկա տասնյակ տարիներին վտանգավոր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար՝ անկախ այն բանից, թե ինչ ուժ կլինի իշխանությունում։ Ներկա իշխանությունները սեղմում են հնարավորությունները՝ ապագայում գտնելու հայկական կողմի համար ավելի նպաստավոր լուծումներ»,- ավելացրեց Տիգրան Աբրահամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանական մեծամասնությունը կարգելափակի սահմանազատման մասին ընդդիմության հայտարարության նախագիծը
Ազգային ժողովը, ըստ նախագծի, պետք է դատապարտեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների օկուպացիան...
Պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց 10 ռազմագերիների վերադարձի առնչությամբ տեղի ունեցած բանակցությունների մասին. Աբրահամյան
Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները...
Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ
Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն...
«Ասաց՝ Օզմանյան, գալիս եմ մի անհանգստացիր.Դա ինձ լույս էր».Փոխգնդապետ Գրիգորյանը շրջափակումից դուրս է բերել զինվորներին
Գնդապետ, ազգային հերոս Գարեգին Պողոսյանի ենթակայությամբ գործած եւ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրներ գերազանց կատարած…
44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արման Զքոյանը հետմահու պարգևատրվեց մեդալով (ֆոտո)
Հ. Մելքոնյանը պարգևը հանձնեց հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Ապա երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես եկան Արթիկի թիվ…
Թուրքիայի հետախուզությունը մասնակցել է 2020 թվականին Արցախի դեմ պատերազմին. Թուրքիայի փոխնախագահ
Ֆուաթ Օքթայը պաշտոնապես խոստովանել է...
Ամենաշատ