News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Աշխարհի նոր պայմանները ՆԱՏՕ-ի թարմացում են պահանջում, դրա համար Ռուսաստանը նախեւառաջ պետք է դաշինքի մաս դառնա։ Նման կարծիք է հայտնել լրագրող Մեհմեդ Բարլասը թուրքական Sabah թերթի համար հրապարակված հոդվածում։

Նրա խոսքով՝ այժմ Եվրոպան, այն է` ՆԱՏՕ-ի անդամները, գոյություն ունի Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների շնորհիվ: Բացի այդ, ահաբեկչության դեմ պայքարում ռուսական պետությունն ավելի ակտիվ է, քան դաշինքի երկրները։

«Հուսով եմ, որ ի վերջո իմ ցանկությունները կիրականանան, եւ կհայտնվի ՆԱՏՕ, որի անդամ է նաեւ Ռուսաստանը»,- ասել է Բարլասը։
Նա կարծիք է հայտնել, որ ներկայումս ՆԱՏՕ-ին ամենից շատ վնաս են հասցնում ներքին բախումները, այլ ոչ թե՝ դաշինքից դուրս գտնվող երկիրը։ Այդպես, նա հիշեցրել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտությունը Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ տարածքային պահանջների, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում լարվածության հետ կապված։

«Ավելի հետաքրքիրն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան խորը հաշտեցման եւ երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ, որին ՆԱՏՕ-ն թշնամի է համարում»,- գրել է Բարլասը:

Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն աստիճանաբար ուժեր է տեղակայում դեպի ռուսական սահմանները՝ Ռուսաստանի ռազմական զսպ կոչերի ֆոնին: Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունը կարող է միայն ընդհանուր լինել՝ չոտնահարելով Ռուսաստանի շահերը, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չէ այս հարցում հավասար երկխոսության։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ՌՕՈւ-ն ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի հետ համատեղ վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի ՊՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ 2021 թվականի Անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Ն. զորամասում ...
Բլինքենն ասել է, որ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ ագրեսիայի չի ձգտում
«Մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի չունենա»,-նշել է Բլինքենը․․․
ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգված են՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթների խախտումների հետ կապված
ՀԱՊԿ անդամ երկրները համոզված են, որ իրավիճակի դեէսկալացիային եւ ոչ միտումնավոր միջադեպերի վտանգի նվազեցմանը կարող են նպաստել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մոտ ռազմական ակտիվության կրճատմումը...
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի շարքերից անդամներին հեռացնելու մեխանիզմի ներդրումը քիչ հավանական է համարում
«Անդամներին բացառելը տարբերակ չէ...
Ուկրաինայի դեմ ուժի ցանկացած կիրառումը «թանկ կարժենա» Մոսկվայի համար. Յենս Ստոլտենբերգ
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը ծանր տեխնիկա, տանկեր եւ զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի մերձակայքում...
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Գերմանիան կմնա միջուկային զենքի համատեղ օգտագործման մասնակից
Գերմանիայի նոր կառավարությունը պետք է որոշում կայացնի «Տորնադո» հնացող կործանիչները փոխարինելու մասին...
Ամենաշատ