News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը


Հայաստանն ունի պրոֆեսիոնալ բանակի անցման կադրային պոտենցիալ, բայց ահա իրական ցանկություն իշխանությունները չունեն։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, ապա դա միայն թղթի վրա չպետք է լինի։

«Ընդհանուր առմամբ, դա բավական բարդ խնդիր է, եւ ես չեմ տեսնում իշխանությունների իրական հնարավորությունները եւ ցանկությունը՝ գնալ այդ ճանապարհով»,- ընդգծեց Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը հարեւան պետությունների տարածքները զավթելու մտադրություն չունի, ապա նա, պատգամավորի գնահատմամբ, դրանով իսկ ուզում է ցույց տալ, որ Հայաստանում ռեւանշիստական տրամադրություններ չկան, ինչպես այդ մասին հայտարարում է Ադրբեջանը։

«Ընդհանուր առմամբ,  Արցախի Պաշտպանության բանակը վերջին 30 տարում մարտունակության բարձրացման հիման վրա ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ հակահարձակողական սցենարների կողմնորոշում է ունեցել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից։ Հայկական զինված ուժերի հիմքում մինչեւ 2018թ. եղել է այն, որ նրանք պետք է պատրաստ լինեին տարբեր սցենարների տարածաշրջանում»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ