News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է իր մոտ գնվող ադրբեջանական կտավները փոխանակել Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում մնացած կտավների հետ։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, հաղորդում է «Սպոիտնիկ Արմենիան»:

«Արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 40 ադրբեջանական կտավ։ 30 տարի ադրբեջանական կողմը չի էլ փորձել հետ վերցնել այդ նկարները։ Սա իրենց լա՞վ է բնորոշում, չէ՞։ Հիմա փոխանցել ենք մեր առաջարկը, բայց դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ ասեմ՝ մշակույթ չգնահատող, մշակույթ չստեղծող և չպահպանող ժողովուրդ են», - ասաց նախարարը։

Շուշիի պատկերասրահում մնացել են մի շարք արժեքավոր կտավներ՝ ներառյալ Մարտիրոս Սարյանի, Ժան Գառզուի, Ժանսեմի գործերը։ Ղարախանյանը նշեց, որ այդ նկարների դիմաց Արցախը Բաքվի հետ «40 ադրբեջանական կտավից բացի, փոխանակելու այլ բան չունի»։

Բաքվի իշխանություններին Ստեփանակերտի առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով։

Նշենք, որ Շուշիի կերպարվեստի, պատմության և երկրաբանական թանգարաններն ամբողջ գույքով անցել են Բաքվի վերահսկղության տակ, գորգերի և դրամի թանգարանի գույքը հայկական կողմը հասցրել է տարհանել։ Ղարախանյանի խոսքով՝ նա դեռ հոկտեմբերի 19-ին է թանգարանների տնօրեններին հորդորել տարհանել գույքը։ Սակայն Շուշին մարդկանց համար այնքան ապահով էր թվում, որ շատերը ոչ միայն չէին տարհանում, այլև այլ վայրերից էին թանկարժեք իրերն այդ օրերին տեղափոխում Շուշի։ Գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասատրյանը տարհանել է գորգերը հոկտեմբերի 30-ին, դրամի թանգարանի տարհանումը կազմակերպել է Կենտրոնական բանկը։

Կերպարավեստի թանգարանում ներկայացված էին հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Գառզուի, էդգար Շահինի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Արմինե Կալենցի, ռուս անվանի նկարիչներ Պավել Կուզնեցովի, Դիմիտրի Վիլինսկու, Դավիդ Բուրլյուկի, Դիմիտրի Ժիլինսկու, Անատոլի Սաֆոխինի, Տարաս Շևչենկոյի, Դիմիտրի Պլավինսկու, Անատոլի Սաֆոխինի և այլոց կտավները:

Երկրաբանության թանգարանի ֆոնդում եղել է 480 անուն հանքաքար և օրգանական բրածո մնացորդներ: Հավաքածուի մեջ ներառված էին հանքաքարեր աշխարհի 47 երկրներից։ Դրանց մեջ կային հնագույն ցուցանմուշներ՝ մեկն ավելի քան 1 մլրդ 200 մլն տարվա ցուցանմուշ, իսկ հենց Արցախի տարածքում հայտնաբերված հանքաքարերից ամենահինը 146 մլն տարեկան է:

Շուշիի պատմության թանգարանում ներկայացված էր Շուշիի հետ կապված ամեն ինչ՝ սկսած հնագույն շրջանից: Ցուցադրված էին Շուշիի պեղումների արդյունքում հայտնաբերված նմուշներ, քաղաքի կենցաղը, սրահներից մեկում մեծահարուստ բարերար Թադևոս Թամիրյանցի տան ինտերիերն էր, կային տարբեր գորգեր, արծաթյա զարդեր, կահ-կարասի, Շուշիիում ժամանակին տպված թերթերն ու գրականությունը և այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էլինար Վարդանյան. Մենք սատարում ենք անհայտ կորած եւ գերի ընկած զինծառայողների հարազատներին
«Հարազատները պատրաստ են ավելի արմատական ​​միջոցների դիմել...
«Դասալիք» որակումը կարող է տալ համապատասխան քննությունը. Գուրգեն Արսենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Քաղաքական գործիչները հռետորական արվեստի շրջանակում կարող են ինչ-որ բաներ ասել....
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները
Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպում է նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարարությունում...
Թող հիմա Աշոտիկին ուղարկի Բաքու, կարծում եմ այնտեղ նրան՝ որպես պետական այրի որդի, չեն խոշտանգի. Ակցիայի մասնակից
Մեզ փորձում են վախեցնել, որ մեր բոյկոտը, մեր ըմբոստությունը տեսնում է թշնամին և ուրախանում է. մենք թշնամուն ուզում ենք հասկացնել՝ մեր մեջ նժդեհներ կան...
Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ
Պետք է վերջապես հայ ազգը պայքարի իր ճշտի, արժանապատվության ու ազգային արժեքների համար…
Հակված ենք նրան, որ սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, որ գերիների հարց գոյություն չունի. Ասպրամ Կրպեյան
Թեեւ մենք գիտենք, որ իշխանությունները, մեղմ ասած, անգործություն են դրսեւորում, բայց եւս մեկ անգամ իրենցից պահանջեցինք, որ հրապարակավ հաստատեն՝ ԱԺ…
Ամենաշատ