News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի բանակի ինժեներական տնօրինությունը նոր վարչական մայրաքաղաքի անվանման մրցույթ է հայտարարել, գրում է Ahram Online-ը։

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վարչությունը հրավիրել է «ողջ Եգիպտոսի ժողովրդին»՝ ներկայացնելու իրենց առաջարկները նոր մայրաքաղաքի անվանման եւ կարգախոսի, ինչպես նաեւ նորարարական տարբերանշանի եւ «տեսողական ինքնության» վերաբերյալ:

Մրցույթի հաղթողին, ով կառաջարկի մայրաքաղաքի լավագույն անվանումը, 50 հազար եգիպտական ​​ֆունտ մրցանակ է սպասում։ Տարբերանշանի լավագույն ձեւավորման համար՝ 100.000 ֆունտ:

Եգիպտոսը պատրաստվում է նոր մայրաքաղաք բացել մինչեւ այս տարվա վերջ. այն կառուցվում է 2015 թվականից՝ Մեծ Կահիրեն կուտակումներից ազատելու համար, որտեղ արդեն ավելի քան 20 միլիոն մարդ է ապրում: Նոր քաղաքի ընդհանուր մակերեսը 714 քկմ է:

Նոր մայրաքաղաքը, որը գտնվում է Կահիրեից դեպի արեւելք, նախատեսված է 6.5 միլիոն մարդու համար եւ բոլոր նախարարությունների, խորհրդարանի, կառավարական գրասենյակների, ինչպես նաեւ բնակելի շենքերի եւ բոլոր անհրաժեշտ հանրային ծառայությունների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել