News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ փողոցային պայքարը (հանրահավաքներ, երթեր, ճանապարհների փակում) կարող է սկսվել նոյեմբերի 9-ից շուտ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած պահի կարող են ցանկացած պահանջներ դրվել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից։

«Նոյեմբերի 9-10-ի հանրահավաքների առումով մենք դիմել ենք 20 օր առաջ։ Մեր խնդիրն այն է, որպեսզի օգտագործենք բոլոր հնարավոր մեթոդները՝ խուսափելու համար հերթական իրավիճակի ստեղծումից, որը կհակասեր հայկական շահերին։ Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխենք գործընթացը, ոչ թե արձագանքենք պոստֆակտում։ Բոլոր գործընթացները, այդ թվում բանակցային, որոնք վարում են իշխանությունները, պետք է լինեն հրապարակային։ Պետք է լինի հանրության եւ սփյուռքի ներգրավվածություն։ Չեն կարող քարտեզները կամ փաստաթուղթը դրվել հիմքում, եթե չկան հետազոտություններ Հայաստանի կողմից։ Այս մասին ասել է նաեւ Փաշինյանը։ Եթե ասել է եւ շարունակում է անել նույնը, ուրեմն նա պետք է պատասխան տա դրա համար։ Ընդդիմադիր ուժերը չունեն միմյանց հետ մրցակցելու խնդիր, այլ դրված է ազգային սպառնալիքներին դիմակայելու խնդիրը։ Մենք միշտ ասել ենք, որ պայքարը պետք է վարվի բոլոր հնարավոր ուղղություններով»,- նշեց Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց սատարելու իրական ընդդիմության ցանկացած միջոցառման, որն ուղղված կլինի Հայաստանի շահերին հակասող գործընթացների դեմ պայքարին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը, ապա նա չի կարող գտնվել կոմֆորտի գոտում, երբ մի ինչ-որ կապիտուլյանտ ոչնչացրել է անկախ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը»,- ավելացրեց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, նախընտրական քարոզարշավի է մասնակցել
Մեզ հետ զրույցից հետո Ավագյանը հետ զանգեց՝ ավելացնելով. «Նոյեմբերի 25-ին երբ թեստ էի հանձնել, դրա պատասխանն էր դրական, բայց...
«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանին ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու
Այդուհանդերձ, հետաքրքիր է` Թումանյան Արտաշեսի թեկնածությունն առաջադրելու դեպքում` արդյոք հայաստանյան իշխանություն...
«Ժողովուրդ». Իշխանական գիշերային նիստը. հայտնի է՝ ինչ են քննարկել
Մեր տեղեկություններով՝ այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե...
«Հրապարակ». Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում
Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ...
«Ժողովուրդ». Արտահերթ նիստ են ուզում հրավիրել. ի՞նչ է քննարկել Ռոբերտ Քոչարյանը թիմակիցների հետ
Նախ ուզում եմ ընդգծել, որ խմբակցության նիստի ժամանակ, որը վարել է մեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, եւ որոնք...
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ձեռագիրը
Սակայն «Առաքելության» այն հատվածը, որը դուրս է մնացել նոր ֆորմատից, հարել է ՔՊ-ին...
Ամենաշատ