News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

2021 թվականի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին, և հրապարակել մի շարք թվեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝

ՓԱՍՏ 1․ Տնտեսությունը կանխատեսածից ավելի արագ չի աճել․ 2021 թվականի պետական բյուջեի համաձայն՝ այս տարվա ընթացքում տնտեսությունը պետք է աճեր 4,8 տոկոսով, այն դեպքում, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 4,4 տոկոսով, այսինքն՝ կանխատեսվածից 0,4 տոկոսով ավելի քիչ տնտեսական աճ ունենք։

ՓԱՍՏ 2․ 2021 թվականի սեպտեմբերին 11,9 տոկոսով միջին աշխատավարձը չի աճել․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսին հավաքագրվել է 36,818 մլրդ դրամի եկամտային հարկ, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավել է 946 մլն դրամով կամ 2,6 տոկոսով։ Աշխատավարձերի 11,9 տոկոս աճի պայմաններում աշխատավարձերից պահվող եկամտային հարկից ավելի մեծ մուտքեր կլինեին։

ՓԱՍՏ 3․ Արտահանումը չի աճել է ավելի քան 20 տոկոսով․ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 17,2 տոկոսով, ընդորում՝ այդ աճը հիմնականում ապահովել է հանքահումքային ապրանքները՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն։

ՓԱՍՏ 4․ ՀՀ կառավարությունը ձախողել է գյուղատնտեսական ծրագրերը․ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղտնտեսության ոլորտն անկում է գրանցել 1,5 տոկոսով։ Կրճատվել է խոշոր եղջերավոր անասուների գլխաքանակը։

․․․․․․

Հ․Գ․ Եթե շարունակվի կորոնավիրուսի տարածման այս տեմպը և պատասխանատու մարմինների անգործությունը, ապա այս տարի ավելի ցածր տնտեսական ցուցանիշներ կունենանք, քանի որ Հայաստանը պարտադրված կգնա տնտեսական գործունեության սահմանափակումների (LockDowns):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…
Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը
ԱԺ-ում քննվող բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին փակելու ենք 6,5 տոկոսանոց աճով...
Մարությանը լավ նորություն է հայտնել. 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում (վիդեո)
Սիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից...
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...