News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական պարտքը բավական լուրջ է։ 2022թ. այն կհասնի 4 տրլն 740 մլրդ դրամի։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում 2022թ. բյուջեի քննարկման ընթացքում ասաց հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Դա, նրա խոսքով, ՀՆԱ մոտ 70 տոկոսն է։

«Այնուամենայնիվ, առաջիկա հինգ տարում այդ ցուցանիշը կիջնի 60 տոկոսից ցածր մակարդակի։ 2022թ. վերջին պետպարտքը կկազմի պարտքի ընդհանուր ծավալի 69 տոկոսը։ Մենք ձգտում ենք փոխել կառուցվածքը ի հաշիվ ներքին պարտքի ավելացման, ուստի հաջորդ տարվա վերջին մեր ներքին պարտքը կկազմի 31 տոկոս»,- խոստացավ Խաչատրյանը։

Ինչպես նշեց նախարարը, առաջիկա հինգ տարում հարկերի բաժինը ՀՆԱ-ում մինչեւ 2026թ. պետք է հասնի 25 տոկոս նիշին։

«2021թ. արդյունքներով այդ հարաբերակցությունը սպասվում է 22,5 տոկոսի մակարդակում։ Հետեւաբար, առաջիկա հինգ տարում այն պետք է տարեկան բարձրացնել առնվազն 0,5 տոկոսային կետով։ Մետաղական խտանյութերի եւ ձուլվածքի արտահանման պետական տուրքը կօժանդակի դրան 0,4 տոկոսային կետով»,- ընդգծեց ֆինանսների նախարարը։

Բացի այդ, եկող տարի կշարունակեն բարձրանալ պետպարտքի սպասարկման կառավարության ծախսերը։ 2022թ. դրանք 185,5-ից կհասնեն 214,4 մլրդ դրամի կամ կավելանան 15 տոկոսով։

«Կավելանա նաեւ պարտքի տոկոսային բեռնվածությունը՝ 4,6-ից մինչեւ 5 տոկոս։ Բայց, ինչպես արդեն ասացի, դա տեղի կունենա ի հաշիվ ներքին պարտքի աճի պետպարտքի ընդհանուր պորտֆելում։ Այս դեպքում խոսքը պետական փոխառությունների մասին է։ Այսպիսով, չնայած մենք կվճարենք ավելի բարձր տոկոսներ, բայց եւ այնպես, այդ վճարները կմնան երկրի ներսում, այլ ոչ թե կգնան արտասահման»,- բացատրեց Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…
Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը
ԱԺ-ում քննվող բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին փակելու ենք 6,5 տոկոսանոց աճով...
Մարությանը լավ նորություն է հայտնել. 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում (վիդեո)
Սիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից...
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...