News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և սառը զենք կրելու՝ 4-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու ծանր վիրավորանք հասցնելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծեծի, ազատությունից ապօրինի զրկելու, սպանության սպառնալիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բազում իրեր՝ «Արթիկ» ՔԿՀ-ի տարածք ներնետված շշում
2021 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ»...
Իրանում ուղղաթիռ է կործանվել
Ուղղաթիռում գտնվող ուղեւորների թիվը եւ վթարի պատճառները պարզվում են...
Առուշանյանի գործով դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. Առաջինը կհարցաքննվեն ամբաստանյալները
Մինչ այդ պաշտպանները պնդում էին, որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա...
«Շառ են անում». Առուշանյանի գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը
Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվեց իրականությանը չի համապատասխանում...
Կալանքի փոփոխության միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել. Առուշանյանի պաշտպան
Կարծում եմ, որ դատավորի ներսում կռիվ է՝ չարի ու բարու պայքար է...
Սաակաշվիլին` դատարանում. Ես այստեղ չեմ` նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին...