News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը


Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 11-ց 18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80, առանց վարորդական վկայականի 183 անձ։ 99 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 27-ը ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 200-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 23 անձի և հայտնաբերել են 1 հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բազում իրեր՝ «Արթիկ» ՔԿՀ-ի տարածք ներնետված շշում
2021 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ»...
Իրանում ուղղաթիռ է կործանվել
Ուղղաթիռում գտնվող ուղեւորների թիվը եւ վթարի պատճառները պարզվում են...
Առուշանյանի գործով դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. Առաջինը կհարցաքննվեն ամբաստանյալները
Մինչ այդ պաշտպանները պնդում էին, որ առաջինը հարցաքննվեն ամբաստանյալները, հետո վկաները, ապա ներկայացվեն գործով առկա...
«Շառ են անում». Առուշանյանի գործով ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը
Այն, ինչ մինչեւ հիմա ներկայացվեց իրականությանը չի համապատասխանում...
Կալանքի փոփոխության միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել. Առուշանյանի պաշտպան
Կարծում եմ, որ դատավորի ներսում կռիվ է՝ չարի ու բարու պայքար է...
Սաակաշվիլին` դատարանում. Ես այստեղ չեմ` նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին...