News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը պատվաստումներն ավելի զանգվածային դարձնելու հարցում դիմում է կանանց օգնությանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետություն աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․

Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։

Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Գիտենք, բոլորս, որ ձեր դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես առողջապահական և բժշկագիտության ոլորտում։

Խնդրում եմ, օգնեք Սպիտակ Բանակին, հորդորեք ձեր ընտանիքի անդամներին խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ մի տվեք ոչ մասնագիտական կարծիքները՝ պատվաստաումների վերաբերյալ, մուտք գործեն ձեր ընտանիքներ։ Պահպանեք ձեր օջախները տգիտությունից, անառիկ ու առողջ պահեք ձեր ամրոցները և թույլ մի տվեք, որ ստվերը խամրեցնի լույսը․․․

Առաջարկում եմ ձեզ, միացեք բժիշկների պայքարին և բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով՝ հավատացեք, այս պահին, այլ զենք պարզապես ՉՈՒՆԵՆՔ։

Ես վստահ եմ, որ եթե դուք միանաք մեզ՝ բժիշկներիս, և սկսենք կռվել միասին հաստատ կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։

Հիշեք, Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար,հանուն ձեր երեխաների առողջ ապագայի համար, հանուն ձեր սիրելի տղամարդկանց համար․․․, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։

Եվս մեկ անձնական խնդրանք, ձեր ընտանիքի անդամներին սովորեցրեք հարգել գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների գործը․․․

Շնորհակալ կլինեմ, եթե չանտեսեք խնդրանքս․․․

Հ․Գ․ Հայաստանում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, հաշվառված է 20-տարեկանից բարձր 1,202,800 իգական սեռի ներկայացուցիչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելգիայի կենդանաբանական այգում գետաձիները վարակվել են կորոնավիրուսով
Պարզ չէ՝ ինչպես են գետաձիները վարակվել վիրուսով, հայտարարել են Անթվերփենի կենդանաբանական այգում՝ հավելելով, որ կենդանիների ինքնազգացողությունը լավ է, նրանց մոտ միայն հարբուխ է...
Օսլոյում շուրջ 120 մարդ կորոնավիրուսով է վարակվել նախամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանակ
Ավելի քան 70 վարակակիր, որոնք նոյեմբերի 26-ին գտնվել են Աքեր Բրյուգե շրջանի ռեստորաններից մեկում, մասնակցել են Scatec ընկերության երեկույթին...
Չեխիայի նոր իշխանությունները կհրաժարվեն կորոնավիրուսի դեմ կենսաթոշակառուների պարտադիր պատվաստումներից
Հանրապետության նոր իշխանությունների կարծիքով՝ այդ միջոցն արդյունավետ չէ, եւ քաղաքացիները պետք է պատվաստվեն կամավորության հիման վրա...
Կորոնավիրուսի համավարակը թուլացրել է Խաղաղ-Հնդօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հզորությունը, պատերազմի ռիսկն աճել է
Տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներն ու առանցքային տերությունները, ինչպես Հնդկաստանը, երբեք այդքան կախում չեն ունեցել ամերիկյան պոտենցիալից եւ...
Արցախում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել. 18 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում...
Գիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրել
Նրա կարծիքով՝ այս մոդիֆիկացիայի շնորհիվ վիրուսի համար ավելի հեշտ է մի օրգանիզմից մյուսին անցնելը, սակայն հիվանդությունն ինքնին կանցնի թեթեւ կամ առանց ախտանիշների․․․
Ամենաշատ