News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեում «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել երկօրյա հանդիպում Իտալիայի հարկային ծառայության ներկայացուցչի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետի և ՊԵԿ աշխատանքային խմբի միջև՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման և քրեական հետաքննության ոլորտներում իրականացված ծրագրերը։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացվել են քրեական ոլորտում հարկային խարդախությունների դեմ պայքարի բարելավման հետ կապված Իտալիայում գործող ռազմավարությունը և Իտալիայի հարկային ծառայության կողմից ՊԵԿ համար մշակված տրանսֆերային գնագոյացման ստուգումների իրականացման ձեռնարկը:

Ամփոփվել են Հայաստանի և Իտալիայի միջև երկու ոլորտներում իրականացված աշխատանքներն, ու քննարկվել է նոր ուղղություններով գործակցելու հեռանկարը:

Քրեորեն պատժելի հարկային խարդախությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՏՀԶԿ փորձագետն առաջարկել է ընդլայնել «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակները և ոլորտային դասընթացներ կազմակերպել ՊԵԿ աշխատակիցների համար: Նախատեսվում է դասընթացները կազմակերպել ՏՀԶԿ-ի և Գերմանիայում ԱՄՆ կցորդի աջակցությամբ:

Իտալիայի հարկային ծառայության հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությունը մեկնարկել է 2019թ. մայիսի 21-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Երկու կառույցներում ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերը համատեղ աշխատել են՝ քրեական հետաքննության, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հարկային հսկողական գործընթացների ֆունկցիոնալ բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագիրը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ նախաձեռնությունն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խորհրդարանում շարունակվում է 2022թ. պետբյուջեի նախագծի քննարկումը
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ-ում շարունակվում է 2022թ. պետբյուջեի նախագծի քննարկումը...
«Ժողովուրդ». Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են
Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 4500 դրամով...
Կառավարությունը գումար է հատկացնում ակնահաճո, բայց մարտահրավերները չլուծող ծրագրերի իրականացմանը. «Հայաստան» դաշինք
2022թ․ համար ՀՀ կառավարությունը կանխատեսել է 7%, իսկ «բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում»՝ 9% տնտեսական աճ։ Կանխատեսվող տնտեսական աճը, ի թիվս...
2008 - 2019 թթ․ երկրաշարժից տուժածներին բնակարաններով ապահովելու համար 67 միլիարդ դրամ է հատկացվել
Ծրագրի ավարտին մեզ մնացել է 242 ընտանիք։ Նրանցից 214-ը նախորդ տարվանից սպասում են իրենց բնակարանային խնդրի լուծմանը․․․
Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի…
Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. այն անցավ 491 դրամից. Եվրոն նույնպես թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Ամենաշատ