News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտգործնախարար Վան Ին Կատար այցի ընթացքում կհանդիպի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ։

Բանակցությունները «Աֆղանստանում տիրող իրավիճակի եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների խորը փոխանակման հնարավորություն կտան», ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Այս տարվա օգոստոսից Աֆղանստանում իրավիճակը կտրուկ փոփոխությունների է ենթարկվել, եւ աֆղանցի ժողովուրդը երկրի ճակատագիրն ինքնուրույն որոշելու պատմական հնարավորություն է ստացել։ Սակայն, այնուամենայնիվ, նա դեռեւս բախվում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների եւ արտաքին աջակցության խիստ կարիք ունի»,- նշել է նա։ «Որպես Աֆղանստանի ավանդական բարեկամ հարեւան եւ գործընկեր՝ Չինաստանը միշտ երկխոսության եւ շփումների կոչ է արել՝ Աֆղանստանի իրավիճակը դրական ուղղությամբ տանելու եւ աֆղանցի ժողովրդին օգնելու դժվարությունները հաղթահարելու համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ