News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը խստացնում է պայքարը համավարակի դեմ պայքարի կարգը խախտողների նկատմամբ. կազմվելու են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է. «Այսօր աշխարհի թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ համավարակը։ Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում ակտիվ պայքար է մղվում կորոնավիրուսի տարածման դեմ։

Ցավով ենք արձանագրում, որ մեր երկրում վերջին շրջանում շեշտակի ավելանում է վարակվողների թիվը։ Հայաստանում օրական վարակվում է 1000-ից 2000 մարդ, իսկ մահացությունը հասնում է շուրջ չորս տասնյակի։

Համավարակով հիվանդանալուց խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելը։

Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական փակ տարածքներում կրեք դիմակ։

Հարգելի՛ վարորդներ և ուղևորներ, ուղևորափոխադրումներ իրականացնելիս երթևեկեք միայն պաշտպանիչ դիմակով։

Ոստիկանության արտաքին ծառայությունն այս ուղղությամբ մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ և այսուհետ նույնպես հետևողական է լինելու։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Հավատացե՛ք, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։

Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։

Կարևոր է նաև նշել դիմակը ճիշտ կրելու մասին։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթն ու բերանը։ Ոչ պատշաճ կրելը հավասար է ընդհանրապես չկրելուն։

Եթե բոլորս պահպանենք հակահամաճարակային անվտանգության կանոնները, վստահ եղեք, հիվանդությունը կնահանջի։

Միասնական պայքարենք չարիքի դեմ։ Թույլ չտանք, որ համավարակը մեզնից խլի մեր սիրելի մարդկանց։

Առողջություն բոլորիս։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30 752 դեպք
Մահացությունների թիվն օրական ավելացել է 1179-ով` նախորդ օրվա 1182-ի դիմաց` հասնելով 284 823-ի․․․
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4226-ով
Մահացել է ընդհանուր 12519 մարդ...
Հոնկոնգից գիտնականները հրապարակել են «օմիկրոնի» առաջին լուսանկարը
Գիտնականները, այդ թվում՝ ախտաբաններն ու վիրուսաբանները, կարողացել են ստանալ կապիկի երիկամի բջիջների (Vero E6) միկրոլուսանկարը․․․
Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Վերջին տվյալներով ապաքինվել է 322814 անձ` վերջին մեկ օրում 408 անձ...
Համավարակի ժամանակ միլիարդատերերն էլ ավելի են հարստացել
Բացի այդ, ըստ զեկույցի, աշխարհում կա 520 000 մարդուց բաղկացած խումբ՝ առնվազն 19 միլիոն դոլար կարողությամբ․․․
Ամենաշատ