News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Արցախի համար այսօր առաջնահերթությունը վաղվա օրվա վերաբերյալ համոզմունքն է, որը միայն եկեղեցին տալ չի կարող։ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

«Ես առավել կողմնակից կլինեմ, որ մեր բանակը հզորանա, քան թե մենք նոր եկեղեցի կառուցենք կամ վերանորոգենք։ Կառուցեցինք եկեղեցին, վերանորոգեցինք, հետո՞։ Եթե մեր բանակը տկար է, եկեղեցի վերանորոգելով չենք կարող շարունակել ապրել։ Եթե մարմնով հզոր չես, հոգևոր առաքելությունդ էլ չես կարող կատարել։ Ես վստահ եմ, եթե Արցախը ամուր պարիսպներ ունենա, սահմանային գյուղերի բնակիչները աշխատանք ունենան, իրենք իրենց ձեռքով կվերանորոգեն իրենց տեղի վանքերը», - նշեց նա։

Արցախի հոգևոր առաջնորդի խոսքով՝ Արցախում նախ պետք է հզորացնել անվտանգությունը, ապա նոր զբաղվել հոգևոր և մշակութային կյանքի հարստացմամբ։

«Եկեղեցին միշտ ասում է՝ ամուր հոգևոր տան կողքին պետք է լինեն ամուր իշխանական տներ։ Իշխանական տներից մեկն էլ բանակն է։ Մեր հայրերը ի՞նչ են արել Կաչաղակաբերդում (բերդ Մարտակերտի շրջանում, պատերազմից հետո մնացել է հայկական վերահսկողության տակ. խմբ․)։ Նրանք այդտեղ նախ կառուցեցին բերդը, ապա կամուրջը, հետո նոր՝ եկեղեցին։ Նույն առաջնահերթությամբ էլ մենք պետք է շարժվենք», - ասաց Տեր Վրթանեսը։

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի և վաղվա հարցը այժմ բոլոր արցախցիների համար առաջնայինն է։

«Իշխանությունների ամեն որոշում ուղիղ հետևանք է ունենում արցախցիների համար։ Եթե Արցախի ապագան, վաղվա օրը պարզ լինի, դու էլ հնարավորություն ունենաս, պետք է նոր եկեղեցիներ էլ կառուցես, իսկ ավելի լավ է՝ հները, որոնք խոնարհված վիճակում են, վերանորոգես։ Ես չեմ ասում, որ եկեղեցիներ պետք չէ վերանորոգել կամ հոգևոր կյանքը պետք է առանձնանա բանակից, հակառակը՝ աղոթող զինվորը աննկուն զինվոր է, մեր պապերը խաչերը ձեռքին են գնացել հայրենիքը պաշտպանելու։ Ու մենք էլ ասում ենք՝ հույսը առ Աստված երբեք չի ամաչեցնում, բայց այդ հույս ունեցողն էլ պետք է իր վաղվա, իր իշխանությունների որոշումների հանդեպ վստահություն ունենա», - ասաց Տեր Վրթանեսը։

Նշենք, որ Տեր Վրթանեսը երկար տարիներ եղել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդը։ Նա Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել այս տարվա հունվարին՝ փոխարինելով Պարգև սրբազանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ
Պետք է վերջապես հայ ազգը պայքարի իր ճշտի, արժանապատվության ու ազգային արժեքների համար…
Հակված ենք նրան, որ սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, որ գերիների հարց գոյություն չունի. Ասպրամ Կրպեյան
Թեեւ մենք գիտենք, որ իշխանությունները, մեղմ ասած, անգործություն են դրսեւորում, բայց եւս մեկ անգամ իրենցից պահանջեցինք, որ հրապարակավ հաստատեն՝ ԱԺ…
ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները Ալեն Սիմոնյանին խստիվ հորդորում են զգայուն հարցերը չշահարկել քաղաքական կամ այլ նպատակներով
Արման Թաթոյանի, Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարություն...
Շիրակի մարզի 62 զինվոր՝ սպառազինված, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-7 ադրբեջանցիների․ փաստաբան
Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ․․․․, ուստի որոշեցինք հանձնվել...
«Ավելի լուրջ քայլերի ենք գնալու». Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները կշարունակեն իրենց բողոքի ակցիան
Չեն կարող գերեվարվածների մասին այդ կերպ արտահայտվել…
«Ոնց որ թուրքի համար ծառա լինեք». «Բառերդ չափավորի». Վեճ՝ անհետ կորածի հարազատւ եւ Հովիկ Աղազարյանի միջեւ
Պարոն Ազարյան, մեկ-մեկ բարեւ էլ տուր, թե՞ դրան էլ արժանի չենք. Մեկը ձեզ այնքան...
Ամենաշատ