News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Ուսուցումն անհրաժեշտ է կազմակերպել տեղեկատվական և հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության և ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների:

ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից համաճարակային կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար:

Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց և աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք է հայտնաբերվել, 40 մարդ մահացել է
Վրաստանում համաճարակի սկզբից հայտնաբերված վարակման դեպքերի թիվը շաբաթ առավոտյան հասել է 861 883-ի․․․
Արցախում հաստատվել է 54 նոր դեպք. 18 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին…
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 419 նոր դեպք. մահացել է 27 քաղաքացի
Փաստացի այս պահին բուժվում է 11405 պացիենտ…
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է վատթարացնել իրավիճակը Եվրոպայում. ԱՀԿ
Եվրոպայում վերջին երկու ամիսների ընթացքում աճ ենք նկատում...
ԱՀԿ-ն հայտնել է, որ 38 երկրներում «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել
Նրա խոսքով՝ Հարավային Աֆրիկայից ստացված տեղեկատվության համաձայն՝ այնտեղ վարակվածների թիվն աճում է...
Օկլահոմայի նահանգապետը դատի է տվել պաշտպանության նախարարությանը պատվաստման պահանջների պատճառով
Նա իր նոր օգնականին հրամայել է վստահեցնել բոլոր անդամներին, որ նրանք չեն պատժվի չպատվաստվելու համար․․․
Ամենաշատ