News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում ամենափնտրվող թմրավաճառը կարտահանձնվի ԱՄՆ-ին, հայտնել է BBC-ն։

Դաիրո Անտոնիո Օսուգան՝ հայտնի որպես Օտոնիել, ձերբակալվել է բանակի, օդուժի եւ ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում։ Նա գլխավորել է երկրի ամենամեծ հանցավոր խմբավորումը եւ տարիներ շարունակ եղել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության ամենահետախուզվող անձանց ցուցակում: Ամերիկացի պաշտոնյաները նրա համար 5 միլիոն դոլար պարգեւ են սահմանել։ Նրան մեղադրել են 2003-2014 թվականներին առնվազն 73 տոննա կոկաին երկիր ներմուծելու համար:

Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն El Tiempo թերթին ասել է, որ պաշտոնյաների հաջորդ քայլը ԱՄՆ-ի արտահանձնման պահանջի կատարումն է լինելու։

Ինչպես գրել է El Nuevo Siglo թերթը, իշխանությունները Օտոնիելին հասցրել են մայրաքաղաք Բոգոտայի ռազմաբազա մինչեւ նրա արտահանձնումը։

Օտոնիելին, ում 2009 թվականին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում, մի քանի մեղադրանք կներկայացվի, այդ թվում՝ կոկաինի խմբաքանակ ԱՄՆ ուղարկելու, ոստիկանների սպանության եւ երեխաների հավաքագրման համար:

Օտոնիելը ձերբակալվել է Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Անտիոկիա գավառում գտնվող իր գյուղական թաքստոցում, Պանամայի հետ սահմանի մոտ: Գործողությանը մասնակցել է 500 զինվոր՝ 22 ուղղաթիռների հետ: Սպանվել է մեկ ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ