News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Նախկին նախագահ Ջոն Քենեդու երկու եղբորորդիները Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում բացահայտել 1963 թվականին իրենց հորեղբոր սպանության մասին մնացած փաստաթղթերը այն բանից հետո, երբ Սպիտակ տունն անցած շաբաթ հայտարարել էր, թե առնվազն մինչեւ դեկտեմբեր հետաձգում է լրացուցիչ փաստաթղթերի հրապարակումը, գրում է The Hill-ը։

Ռոբերտ Ֆ․ Քենեդի-կրտսերը Politico-ին ասել է, որ կառավարության կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակման ձգձգումը «վրդովեցուցիչ է»: «Մենք չպետք է ունենանք գաղտնի կառավարություններ կառավարության ներսում»,- ասել է նա։ «Սատանան տանի, անցել է 58 տարի, սատանան տանի, կարելի՞ է արդարացնել այս փաստաթղթերի հրապարակումը մերժելը»։

Պատրիկ Քենեդին՝ Ռոբերտի հորեղբոր որդին, ասել է, որ մնացած փաստաթղթերը պետք է հրապարակվեն, քանի որ ամերիկացի ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե «ինչն է այդպիսի սպի թողել այս երկրի հոգում»:

Քենեդու զարմիկների կողմից ճնշումը ծագել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Բայդենի վարչակազմը, հղում անելով համավարակին, թողարկել էր հուշագիր, որը 1963 թվականի սպանության հետ կապված լրացուցիչ գրառումների հրապարակումը հետաձգում է մինչեւ դեկտեմբեր:

Սպիտակ տան հուշագրում ասվում է, որ ԱՄՆ արխիվագետը որոշել է, որ «ցավոք, համավարակը զգալի ազդեցություն է ունեցել գործակալությունների վրա», ուստի Արխիվների եւ փաստաթղթերի ազգային վարչությանը «հավելյալ ժամանակ է պետք գործակալությունների հետ շփվելու եւ ավելի մեծ հավաքածուում հետազոտություններ իրականացնելու համար՝ հրապարակվող տեղեկատվության ծավալը առավելագույնի հասցնելու համար»:

Ազգային արխիվը խնդիրներ է ունեցել համավարակի ընթացքում փաստաթղթերի ստուգման հարցում, քանի որ գաղտնի նյութերը չէր կարելի հեռակա կարգով գնահատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ