News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

ՆԱՍԱ-ի ղեկավարն ակնարկել է, որ հնարավոր է որոշ ՉԹՕ-ներ կյանքի արտերկրային ձեւեր կամ այլընտրանքային տիեզերքից արարածներ լինել, գրում է Washington Examiner-ը:

ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը հայտարարել է, որ ինքը հստակ չգիտի, թե ինչ չբացահայտված օդային երեւույթներ են տեսել ՌԾՈՒ օդաչուները: Սակայն «մենք հուսով ենք, որ այստեղ՝ Երկրի վրա նման տեխնոլոգիաներով հակառակորդ չկա»,- նշել է նա՝ բարձրացնելով այլմոլորակային կյանքի որոնման եւ ՉԹՕ-ների առեղծվածի թեման:

«Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ենք մենք անում Մարսի վրա: Մենք կյանք ենք փնտրում։ Դա ՆԱՍԱ-ի առաքելության մի մասն է: Ահա թե ինչ է փնտրելու այս աստղադիտակը։ Կա՞ն արդյոք այլ մոլորակներ, որոնց վրա կյանք կա»,- ասել է Նելսոնը՝ Վիրջինիայի համալսարանի քաղաքականության կենտրոնից Լարի Սաբատոյի հետ մեկ ժամ տեւած լայնածավալ քննարկման ավարտին:

Նա նշել է, որ այն պահից, երբ 2004 թվականին ՌԾՈՒ օդաչուները ՉԹՕ էին տեսել, գրանցվել է մոտ 300 դիտում: «Ես խոսել եմ այդ օդաչուների հետ, եւ նրանք գիտեն, որ ինչ-որ բան են տեսել, եւ նրանց ռադարները դա արձանագրել են: Նրանք չգիտեն, թե դա ինչ է, մենք էլ չգիտենք, թե դա ինչ է: Մենք հուսով ենք, որ այստեղ՝ Երկրի վրա չկա մի հակառակորդ, որն այդպիսի տեխնոլոգիա ունենա: Այսպիսով, մեր առաքելությունն է հասկանալ, թե ով ենք մենք: Ինչպե՞ս ենք այստեղ հայտնվել: Ինչպե՞ս ենք դարձել այնպիսին, ինչպիսին կանք: Ինչպե՞ս ենք զարգացել: Եւ նույն պայմանները կան տիեզերքում, որտեղ միլիարդավոր այլ արեւներ կան՝ միլիարդավոր այլ գալակտիկաներում․ այն այնքան մեծ է, որ ես չեմ կարող դա պատկերացնել»,- շարունակել է նա:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ տիեզերքն այնքան մեծ է, եւ հիմա նույնիսկ տեսություններ կան, որ կարող են լինել նաեւ այլ տիեզերքներ, եւ եթե այդպես է, ապա ո՞վ եմ ես, որ ասեմ, թե Երկիր մոլորակը միակն է: Կա՞ն արդյոք այլ Երկիր մոլորակներ: Իհարկե, ես այդպես եմ կարծում, քանի որ տիեզերքը հսկայական է »:

Դեռեւս հունիսին Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի շատ կարճ գնահատականում քննարկվեցին ՉԹՕ-ների 144 հաղորդագրությունները, որոնք բխում էին 2004-2021 թվականների ԱՄՆ կառավարական աղբյուրներից:

ODNI-ի զեկույցում նշվում է, որ «մի բուռ» ՉԹՕ-ներ «կարծես թե ցուցադրում են առաջադեմ տեխնոլոգիաներ» եւ «21 զեկույցներում ընդգրկված 18 միջադեպերում դիտորդները հայտնել են ՉԹՕ-ների շարժման անսովոր ձեւերի կամ թռիչքի մասին»:

Հետախուզական համայնքը նախազգուշացրել է, որ «որոշ ՉԹՕ-ներ կարող են Չինաստանի, Ռուսաստանի, մեկ այլ երկրի կամ հասարակական կազմակերպության կողմից կիրառվող տեխնոլոգիաներ լինել»: ODNI-ն հայտարարել է, որ ՉԹՕ-ները «նաեւ սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար»: Արտերկրային ծագման ՉԹՕ-ների գոյության հնարավորությունը չի քննարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ