News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

2019-ին Facebook-ը սկսեց երկրները դասակարգել ըստ «բազմամակարդակ» համակարգի, որը թելադրում էր այդ երկրների հարթակում տեղակայված բովանդակության մոնիթորինգի համար օգտագործվող ռեսուրսների ծավալը:

Առաջնահերթության համակարգը «զրոյական մակարդակի» վրա է դրել Միացյալ Նահանգներին, Բրազիլիային եւ Հնդկաստանին, ինչը նշանակում է, որ ավելի շատ ռեսուրսներ են հատկացվել այդ երկրներում բովանդակության մոոնիթորինգի եւ Facebook-ի կանոնների կիրառման համար, հաղորդում է The Verge-ը:

Իսրայելը, Գերմանիան, Ինդոնեզիան եւ Իրանը դրվել են «առաջին մակարդակում», ուստի Facebook-ը մի փոքր ավելի քիչ պարտավորություն է ստանձնել իր կանոնները պահպանելու եւ ընտրությունների ժամանակ ազնվության երաշխիքների համար: Հաղորդվում է, որ Facebook-ը «ռազմական սենյակներ» է ստեղծել այս երկրներում բովանդակության մոնիթորինգի համար, ներառյալ՝ ընտրությունների ժամանակ։

Քսաներկու երկրներ տեղակայվել են «առաջին մակարդակում», բայց չեն ունեցել առանձնացված «ռազմական սենյակներ»: Facebook-ը երկրագնդի մնացած մասը տեղակայել էր «երրորդ մակարդակում», ինչը նշանակում էր, որ հարթակը քայլեր է ձեռնարկել միայն ընտրությունների հետ կապված կանոնները խախտող բովանդակության նկատմամբ, եթե դա նշվել է մոդերատորների կողմից:

Բազմամակարդակ համակարգը մանրամասն նկարագրված է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի փաստաթղթերում, իսկ խմբագրված տարբերակը Կոնգրեսին են ներկայացրել Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի իրավաբանները:

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ հսկայական տարբերություններ կան այն մեթոդների մեջ, որոնք օգտագործում է Facebook-ը տարբեր երկրներում բովանդակության մոնիթորինգի համար: The Verge-ը նշում է, որ արհեստական բանականությունը, որը հայտնաբերում է ատելության հրահրումն ու ապատեղեկատվությունը Միացյալ Նահանգներում, հասանելի չէ Եթովպիայում:

Facebook-ը նաեւ չունի ապատեղեկատվության հայտնաբերման համակարգ Մյանմայում, որտեղ զինվորականները այս տարվա սկզբին հեղաշրջմամբ զավթել են իշխանությունը, կամ Պակիստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել